Սամվել Ալեքսանյանի տան մոտակայքում փլուզումից հետո քաղաքապետարանն որոշել է գույքագրել վթարային հենապատերը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում գույքագրել մայրաքաղաքի բոլոր վթարային հենապատերն ու ներկայացնել առաջարկություն՝ դրանց ամրացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարևանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

