Ղրիմում ՀՀ քաղաքացի է խեղդվել
Հուլիսի 1-ին Բալակլավա շրջանում (Ղրիմ) Վասիլի լողափոում խեղդամահ է եղել Հայաստանի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Rusarminfo կայքը:
Չնայած նախօրեին նախազգուշացվել էր փոթորիկի մասին, տղամարդը գնացել էր լողալու և չէր վերադարձել:
Ինչպես փոխանցում է Объектив գործակալությունը, խեղդված տղամարդու դին հայտնաբերվել է մյուս օրը՝ հուլիսի 2-ին:

