«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել` Մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում»
Սույն թվականի հուլիսի 5-ին` ժամը 11:00-ին, Best Western Congress հյուրանոցի “Picasso Room”-ում (Երևան, Իտալիայի 1) տեղի կունենա միջազգային գիտաժողով` «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել` Մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում»:
Ելույթներով հանդես կգան ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը եւ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

