Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Այսօր Փաշինյանը փորձելու է վերացնել Երեւանի ընտրովի քաղաքապետի պաշտոնը

Նիկոլ Փաշինյանի ու նրա «փողոցային գործիչների» պնդումները, թե իշխանության են եկել նոր, ժողովրդավարական Հայաստան կառուցելու համար, ամեն ամիս, ամեն օր և ամեն ժամ հերքվում են իրենց գործնական գործունեությամբ։ Սերժի իշխանությունը, Փաշինյանի համեմատ, կարելի է անվանել «ժողովրդավարության կղզյակ», քանի որ այդ բիրտ գործողությունները, որ անում է Նիկոլի իշխանությունը ողջ Հայաստանում, լկտիության ու կոպտության սահմաններ չունեն։

Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ժամանակ Նիկոլի իշխանությունը պարտվեց գրեթե բոլոր մեծ քաղաքներում, սակայն իրավապահ մարմինների օգնությամբ Նիկոլը փորձում է տեղում վերականգնել իր ավտորիտար ռեժիմը՝ փորձելով ճնշում գործադրել «3 միլիոն վարչապետների» և «հպարտ քաղաքացիների» կամքի վրա:

Այսօր հերթը հասել է մայրաքաղաքին՝ Երևանին։ Իշխանությունները պատրաստվում են անվստահություն հայտնել Հայկ Մարությանին՝ դա հիմնավորելով նրանով, որ իբրև «Հայկ Մարությանը բավականաչափ չի իրականացրել և չի իրականացում Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում համակարգային կոռուպցիան վերացնելուն ուղղված գործողություններ»։ Եթե ​​շարժվենք իշխանությունների այս տրամաբանությամբ, ապա կստացվի, որ այսօր, ինչպես և նախկին իշխանությունների օրոք, Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա։

Իշխող թիմը պատրաստվում է Հայկ Մարությանին փոխարինել մայրաքաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանով, ով երեկ Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր, և ուղիղ հարցին, թե քաղաքապետարանում «համակարգային կոռուպցիա» կա՞, թե՝ ոչ պատասխանել է.«Այո, խոսակցություններ և ասեկոսեներ կան կոռուպցիայի մասին»:

Այսինքն՝ ստացվում է, որ Փաշինյանի թիմի հայտարարությունը հիմնված է «ասեկոսեների ու խոսակցությունների վրա», ինչը հաստատում է քաղաքապետի իրենց ներկայիս թեկնածու Հրաչյա Սարգսյանը։ Այսինքն՝ Նիկոլը փորձում է հեռացնել Հայկ Մարությանին զբաղեցրած պաշտոնից, սակայն դրա հիմնավորումը չի գտնում և ստիպված է հիմնվել «ասեկոսեների» վրա։ Նույն «ասեկոսեների» շարքից հրապարակումներ եղան նաև, որ Հայկ Մարությանը իբր հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Մի կողմ թողնենք, որ այս լուրը նույնպես «ասեկոսեների» շարքից էր և հրապարակվել էր Նիկոլ Փաշիյաննայի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, սակայն այստեղ նոր հռետորական հարց է առաջանում՝ «նոր Հայաստանում» իշխանությունների ներկայացուցիչը չի կարող հանդիպել ընդդիմության ներկայացուցչի՞ հետ։ Իսկ Սերժի օրոք, երբ Նիկոլը հանդիպում էր Վահրամ Բաղդասարյանին և Սամվել Ալեքսանյանին, ինչպես վկայում են լուսանկարները, ինչու՞ վերջիններիս նկատմամբ ռեպրեսիաներ չեն իրականացվել։ Կամ «նոր Հայաստան», իրականում նշանակում է «բռնապետական ​փաշինյանական Հայաստան», որտեղ Նիկոլի թիմի անդամները պետք է շարժվեն Հյուսիսային Կորեայում տարածված բարքերով։

Այս ամենից հետո մեկ փաստ ևս պետք է արձանագրել, եթե իշխող թիմն անվստահություն հայտնի Հայկ Մարությանին, ապա բարոյական կլիներ, եթե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեին, քանի որ 2018 թվականի սեպտեմբերին Երևանի բնակիչները ընտրել են ոչ թե Սարգսյանին, այլ Հայկ Մարությանին: Այսինքն՝ ստացվում է, որ այսօր Նիկոլը քանդելու է, վերացնելու է Երեւանի ընտրական ​համակարգը, ընտրովի քաղաքապետի պաշտոնը, քանի որ, եթե Հայկ Մարությանին հեռացնելու հարցը «մարսվի», ապա վաղը Նիկոլը կարող է նույն մոդելը կիրառել Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Այսինքն՝ տեղական մակարդակով հայտնի մարդկանց կառաջարկի ստեղծել ավագանիներ, որից հետո կհեռացնի այդ հայտնի մարդկանց, ապա Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում կնշանակի իր «ուսապարկերին»։

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշյանից սպասո՞ւմ էր նման ժողովրդավարություն։ Հարցն, անշուշտ, հռետորական է և ուղղված է առաջին հերթին հայ հասարակությանը, որն իր առաջ պետք է պատասխանի՝ պատկանո՞ւմ է «Homo sapiens» ենթատեսակին, թե՞ ոչ։

 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>