Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ. ԱԳՆ
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին:
Արդեն հաղորդել ենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

