Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
22
Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Պատերազմ Արցախում
Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը Մայր Աթոռից Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցում են Ռումինիայի և Վիրահայոց թեմերի առաջնորդները Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Իրանը հայտնել է թշնամական հերթական կործանիչը խոցելու մասին Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայել Սրբազանն այսօր առաջին անգամ պատարագի է մասնակցել Յոթ Վերքում «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- Փաշինյանը հարձակվեց արցախցի կնոջ՝ զոհվածի դստեր վրա և սկսեց գոռգոռալ Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է Մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը... Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է թվով երրորդ իսրայելական կործանիչի խոցման մասին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ «Դուք Արցախը վաճառեցիք», «Ղարաբաղի շարժումը թակարդ էր». թեժ խոսակցություն քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը. Ամստերդամ Ծախսված միլիոնավոր դրամների արդյունքը մեկ տարի անց (տեսանյութ) Ավանի բնակիչները դժգոհություն են հայտնել համատիրություններից (տեսանյութ) Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» Ապագա իշխանափոխության դեպքում Երևանում սահմանափակվելու է խայտառակ կառուցապատումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինաշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ. ԿԳՄՍՆ

2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։

Հնագետների կողմից իրականացվել է տեղային հետազոտություն՝ մշակութային շերտերի ուսումնասիրության նպատակով, որից հետո արշավախմբի կողմից՝ հարակից փոքր տեղամասերով իրականացվող պեղումների արդյունքում բացվել են աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդեր։

«Հետաքրքրական է մանր չափի սև տուֆից կառուցված պատերով և աղյուսագույն տուֆից հսկայական սալերով ծածկված «թունելը», որը կարող է հին Երևանի (ուշ միջնադար կամ նոր շրջան) ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի մաս լինել», - ասում է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։

Գտածոների մեջ շատ են դեղնավուն և աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատված կենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի և կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ, ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։ Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ․), բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը (19-րդ դ․ վերջ) և պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։

Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները, նոր լույս կսփռեն Երևան քաղաքի պատմության վրա։

Նշենք, որ պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>