Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է «խաղատներ բացել Ղարաբաղում և Զանգեզուրում»
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը «Զբոսաշրջության մասին» օրինագծի քննարկման ժամանակ առաջարկել է «խաղատներ բացել Ղարաբաղում և Զանգեզուրում»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ամենայնի, Գուդրաթ Հասանգուլիեւը նկատի ունի Ղարաբաղի օկուպացված հատվածը և «Արևելյան Զանգեզուր» հռչակված տարածքը։

