Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
29
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Պատերազմ Արցախում
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

Երբ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «երևանցիների սառելու» մասին խոսելն անիմաստ է դառնում

Քաղաքագիտական ​​աքսիոմ է, որ ցանկացած հեղափոխություն ի վերջո սկսում է «խժռել իր զավակներին»: Ֆրանսիական հեղափոխությունը գլխատեց հեղափոխական Դանտոնին, Ռուսական հեղափոխությունն ընդամենը 20 տարում սպանեց իսկական հեղափոխականների 90 տոկոսին: Հայտնի հեղափոխականներ Տրոցկին, Բուխարինը և այլն հռչակվեցին «ամենավտանգավոր հակահեղափոխականներ», իսկ դատախազ Վիշինսկին, ով Լենինին ձերբակալելու որոշումը կայացրեց 1917 թվականին, դարձավ ստալինյան ռեժիմի ամենավառ դեմքերից մեկը։ Եվ հենց Վիշինսկու ձեռքով իրականացվեցին «լենինյան գվարդիայի» ներկայացուցիչների ձերբակալությունն ու մահապատժի ենթարկելը։

Կարելի է ասել, որ Վիշիսնկին իրականացրեց իր 1917 թվականի երազանքը՝ «ձերբակալել Լենինին և նրա համախոհներին» 20 տարի անց՝ 1937 թվականին՝ ոչնչացնելով հենց այս «Լենինյան գվարդիայի» ներկայացուցիչների ճնշող մեծամասնությանը։

Քաղաքագիտության մեջ հայտնի է նաեւ, որ այն հեղափոխությունները, որոնք հիմնված են «նախկինը հարյուր տոկոսով մերժելու» վրա և ունեն «նորը կառուցելու» վիրտուալ գաղափար, միայն ողբերգություններ են բերում ժողովրդին։ Քաղաքագիտությունից նաև գիտենք, որ ցանկացած հեղափոխություն ստեղծում է իր «հեղափոխական կուռքերը» և ամենագլխավոր «հեղափոխական կուռքը», որը ժամանակի ընթացքում բոլոր հեղափոխական գաղափարները փոխարինում է իր անձով։

Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունից հետո, որն ինք իր համար «նոր կուռք ծնեց» ի դեմս Ստալինի, որը իսկական չարիք դարձավ հեղափոխություն անողների եւ ռուս ժողովրդի համար: Նույնը տեղի ունեցավ Ռուսաստանում, այսպես կոչված, «ժողովրդավարական հեղափոխության» ժամանակ, երբ Բորիս Ելցինը, ով խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, դարձավ ռուսական կոռուպցիայի գլխավոր մարմնավորումը 1990-ականների սկզբին, և հենց այդ ժամանակ էր, որ ռուսական հեղափոխությունը «խժռեց իր զավակներին»՝ Ռուցկոյին, Պոպովին, Սոբչակին և այլն:

Վրացական հեղափոխությունից հետո, որոշ ժամանակ անց, Միխեիլ Սաակաշվիլիի գլխավոր համախոհներից մեկը՝ Զուրաբ Ժվանիան, «գազից թունավորվեց» սեփական բնակարանում, իսկ Սաակաշվիլիի մեկ այլ հեղափոխական գործընկեր Նինո Բուրջանազդեն ՝ դարձավ Սահակաշվիլիի հիմնական հակառակորդներից մեկը:

Հայաստանը բացառություն չէր, միակ տարբերությունն այն է, որ «Հայկական հեղափոխությունը» ստացավ շատ «գորշ կադրային բանկ», և, բացի Նիկոլ Փաշինյանից, պետական ​​կառավարման համակարգում քիչ թե շատ լուրջ դեմքեր տեղ չունեցան ու չէին կարող տեղ ունենալ։ Պատճառը նույնպես հասկանալի է, հայկական հեղափոխությունը ռուսական, ֆրանսիական, վրացական, նույնիսկ ուկրաինականի համեմատ ամենաանհեթեթներից մեկն է։ Դա այդպես է, քանի որ այս հեղափոխության մեջ չկար քաղաքական գաղափարախոսություն և գաղափարական արժեքներ։ Հիմք ընդունելով միայն «Սերժին մերժելը», և այն, ինչ անցյալում կառուցվել էր, այն ոչ մի «դրական օրակարգ» չուներ։  Փաշինյանի «խմբակը» Հայաստանի հետ կապված ոչ մի դրական օրակարգ չուներ ու չէր էլ կարող ունենալ, ու տրամաբանական է, որ այդ դատարկ մարդկանց սկսեցին օգտագործել դրսի շրջանակները։

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ առաքելություն են իրականացրել այդ «փողոցայինները» մեր հարեւանների համար, բայց սա առանձին թեմա է, որը պետք է ավելի մանրամասն ներկայացնել։ Բայց մինչ այդ նկատնք, որ այսօր շատ «Իմ քայլականներ» զարմացած են, թե ինչու է այս ջրբաժանն առաջացել Մարությանովի և Փաշինյանի միջև։

Բայց այստեղ էլ ամեն ինչ պարզ է, Մարությանը հայտնի դերասան էր, ով նախկին իշխանությունների օրոք ակնհայտ բացասական դրսևորումներ էր տեսնում, բայց նույնիսկ պարզունակ քաղաքական պատկերացումներ չուներ, թե ինչպես կարելի է ստեղծել նոր, այլընտրանքային և ավելի արդար Հայաստան: Այդ գաղափարներից զուրկ Մարությանը փորձեց հիմնվել Փաշինյանի գաղափարների վրա՝ համարելով, որ «Նիկոլը քաղաքականության մեջ, քաղաքականության հարցերում ավելի փորձառու է և «ամեն ինչ գիտի»»։

Սակայն, երբ «3 միլիոն վարչապետներին» պետք է կառավարել՝ լուծելով իրենց շատ կոնկրետ խնդիրները, ապա ակնհայտ է դառնում, թե ինչ իրական մտադրություններ ունեն Նիկոլն ու իր «խմբակը»։ «Մարությանի աչքերը բացվեցին» որոշ ժամանակ անց, երբ հասկացավ, որ ըստ էության Փաշինյանը «նախկինի» բոլոր բացասական դրսևորումների մարմնավորումն է, և պարտությամբ ավարտված պատերազմի ելքի պատրվակով Մարությանը որոմեց Նիկոլի քաղաքական թիմից հեռու մնալ, ու բնականաբար սա Փաշինյանը չէր կարող ներել, քանի որ իրականում հասարակությունը «սևի ու սպիտակի» բաժանած Նիկոլի համար՝ բոլոր նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս անձամբ նրա դեմ, դառնում են «սև»:

Ավելին, Նիկոլի կարծիքով միակ «սպիտակը» ինքն է, մյուսները պետք է պարզապես լուռ կատարեն նրա կամքը, բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են կատարել այդ կամքը, հայտարարվում են «սև»: Սա է Փաշինյանի հեղափոխության իրական ուղենիշը։

Ուշադրություն դարձրեք Նիկոլի պահվածքին. Նա, ըստ էության, կրկնել է այն բոլոր բացասական երեւույթները, որոնք տեղ ունեյին «նախկինների» կառավարման ժամանակ՝ միաժամանակ մերժելով այն բոլոր դրականը, ինչ եղել է «նախկինների» ժամանակ։ Արդյունքում, եթե «հին Հայաստանը» 43 հազար քառ. կիլոմետրերանոց էր, որտեղ սոցիալական արդարության խնդիրներ են եղել, բայց անվտանգության հետ կապված խնդիրներ չեն եղել, ապա Փաշինյանի «նոր Հայաստանը» ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք կորցրած և ամորֆ սահմաններ ունեցող երկիր է, որտեղ սոցիալական անարդարության մակարդակը զգալիորեն բարձրացել է, ամենադեմագոգիկ ու ցինիկ խաբեությունները՝ զուգորդված խնդիրներով:

Փաշիյանի քարոզչամեքենան համեմատելի է միայն գերմանացի նացիստների քարոզչամեքենայի հետ՝ քարոզչության նախարար Գեբելսի գլխավորությամբ, մինչդեռ իրականում ինքը՝ Գեբելսը, շատ բան ունի սովորելու Նիկոլից ու նրա քարոզիչներից։ Եվ զարմանալի չէ, որ Հայկ Մարությանին և նրա ընկերներին դեկտեմբերի 22-ից հետո «սև» կհայտարարեն, քանի որ դա Փաշինյանի իշխանության պահպանման փիլիսոփայությունն է։ Նրա համար «Երևանի, Գորիսի, Կապանի, Գյումրու կամ Էջմիածնի խնդիրներ» հասկացությունը գոյություն չունի։ Նրա համար «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիր» հասկացություն չկա։ Փաշինյանը գիտի միայն մեկ քաղաքացու խնդիրը, և ինքն է այս քաղաքացին, իսկ մնացածը ածանցյալ է:

Հենց այս պատճառով է, որ նրա ցանկացած «ուսապարկ» ցանկացած պահի կարող է «սև» հայտարարվել։ Այդ պատճառով է, որ նրա «ուսապարկերը» փրկության հնարավորություն չունեն, և որքան արագ կհասկանան այս համակարգի տրամաբանությունը և իրենց հեռանկարի բացակայությունն այս համակարգում, այնքան քիչ կլինի նրանց մեղքի բաժինը հայ ժողովրդի և հայկական պետության դեմ, քանի որ ցանկացած «ուսապարկ»՝ շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյա, ինքը պետք է որոշի, թե ում շահը պետք է լինի ավելի բարձր՝ Հայաստանի՞, թե՞ Փաշինյանի։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>