Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան «Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է
6
Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Գեբելսի վկաները Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Պատերազմ Արցախում
Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է պատռի «Նիկոլ» անունով ստերի տոպրակը (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը Գեբելսի վկաները Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ավարտական քննությունների կազմակերպման ժամանակացույցը Իսկ ինչո՞ւ են պապանձվել երեխաների, կանանց իրավունքների մի ժամանակվա գերաղմկոտ պաշտպան դիրքավորվողները Արագածոտնում 20-ամյա երիտասարդը բեկnրային վնաuվածքներ է ստացել «Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

«Արցախը հանձնենք, լավ կապրենք»-ը քայքայեց ու կործանեց մեր 30-ամյա անկախության հիմքերը․ Սերժ Սարգսյան. Տեսանյութ

«Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ». Սերժ Սարգսյան

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Մեր հերթական համագումարը այս անգամ, ի տարբերություն նախորդների, անցկացնում ենք այլ կարգավիճակում` լինելով ընդդիմություն: Ըստ այդմ` հաշվետվություններն էլ զգալիորեն տարբերվելու են մեր նախորդ հերթական համագումարների հաշվետու զեկույցներից, որտեղ ներկայացնում էինք տարբեր ուղղություններով պետական քաղաքականության մեր առաջնահերթություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

Մեկ բան է իշխանական կուսակցության անդամ լինելը, բացարձակապես այլ բան է ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելը: Ընդ որում` սա միայն Հանրապետական կուսակցությանը չի վերաբերում և միայն ներհայաստանյան երևույթ չէ: Այս տրանսֆորմացիայի կամ յուրահատուկ փորձության միջով դուք, ինչպես նաև մեր հազարավոր կուսակցական ընկերները, անցել եք:  Ոմանք չեն դիմացել փորձությանը, իսկ այն, իրոք, ծանր փորձություն էր ոչ մի սրբություն չունեցող պոպուլիստ իշխանությունների կատաղի հարձակումների, ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքին ու երեխաներին թիրախավորելու պայմաններում: Ոչ բոլորն էին պատրաստ դիմանալու, դիմակայելու և պայքարի ոգին պահելու, իսկ ոմանք պարզապես պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում և այդպիսի մի  պահի էլ ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը` սեփական շահն ու հարմարավետությունը վեր դասելով ամեն ինչից: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը ևս զերծ չէր այդպիսիներից իր շարքերում:

Սա մի գործընթաց էր, որ պետք էր անցնել և բյուրեղանալ: Խոսքս մարդկային այս տեսակին չի վերաբերելու, քանի որ սրանք մարդկության ողջ պատմության մեջ եղել են և շարունակելու են լինել՝ այնպես, ինչպես արգահատելի բազմաթիվ այլ երևույթներ, որոնց դեմ պետք է անդադար պայքարել:

Անցած հինգ տարիներին չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց մի մասին մենք տարբեր առիթներով մինչ այժմ անդրադարձել ենք: Իրավիճակով պայմանավորված՝ եղել են նաև կուսակցության մի քանի տասնյակ հայտարարություններ ու գնահատականներ: Այդուհանդերձ, հերթական համագումարը հնարավորություն է՝ ամփոփելու անցած ճանապարհը, առավել հանգամանորեն անդրադառնալու և պատասխանելու ձեզնից շատերին և մեր հասարակության մի ստվար հատվածին հետաքրքրող հարցերին. ի վերջո, ի՞նչ է կատարվել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պոպուլիստների իշխանազավթումը, ի՞նչ է կատարվում հիմա մեր պետության ներսում, ի՞նչ լրջագույն մարտահրվերների ենք առնչվում, և ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կան Հայաստանի ու Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից, աշխարհաքաղաքական ինչպիսի՞ միջավայրում, ի՞նչ շահերի բախման կիզակետում ենք գտնվում, ի՞նչ է պետք անել համահայկական նպատակների շուրջ մշտապես միասնական աշխարհասփյուռ մեր ժողովրդի հզոր ներուժի ջլատումն ու համազգային պառակտումը կասեցնելու, դեպի անդունդը տանող թափանիվը հետ շրջելու համար:

Ինչպես տեսնում եք, ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ և նույնը ակնկալում եմ ձեզնից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>