ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ)
20
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում (տեսանյութ) Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց «Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը «Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է Հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ փաստաբան Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Պողոսյան Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին»,- Արմինե Օհանյան Կառավարության նիստում հաստատվել է... Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Տիչինայի փողոցում տան տանիք է այրվել 573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում Իրանը փոխհատուցում է պահանջել ԱՄԷ-ից

Իշխանությունները հիմնովին կոտրում են ժողովրդավարության ողնաշարը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ժողովրդի կամարտահայտությունը ժողովրդավարությանը բնորոշ ատրիբուտ է։ Այսինքն, ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում ունենալ թե՛ համապետական և թե՛ տեղական մակարդակով։

Տեղական մակարդակով իշխանություն ունենալու տեսանկյունից կարևոր է, որ վերջերս 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում, չնայած վարչական ռեսուրսների կիրառմանը և բանեցվող ճնշումներին, իշխող ՔՊ-ն մի շարք տեղերում պարտություն կրեց։ Եվ երբ արդեն արդյունքները պարզ էին, Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրառում անել ու բարձր գնահատել ՏԻՄ ընտրությունների որակը՝ հատուկ շեշտադրումով, թե քաղաքացին տեր է և որոշող։

Սակայն զավեշտալին այն է, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր որոշողը քաղաքացին է, իրականում ամեն անգամ տրորում է ժողովրդի կամքն ու ամբողջ ուժով պայքարում ժողովրդավարության դեմ։ Դա արտահայտվում է թե՛ ընդունված որոշումներում և օրենսդրական նախաձեռնություններում, որոնք անցկացվում են առանց հանրության կարծիքը և մտահոգությունները հաշվի առնելու, թե՛ ուժային տեռորի մեթոդներով ընդդիմադիրների դեմ պայքարելու գործողություններում։ Նույնն է նաև ՏԻՄ ընտրությունների մասով։ Բոլոր այն համայնքներում, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող էին տեղական իշխանություն ձևավորել, Փաշինյանն ամեն ջանք ներդնում է, որպեսզի անպայման ՔՊականներից կամ իշխանական արբանյակ ուժերից մեկն անցնի։

Իսկ որտեղ իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել, արդեն գործի են դրվում իրավապահ համակարգն ու քաղաքական բռնաճնշումները։ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և մի շարք այլ համայնքներում Փաշինյանի իշխանությունն անցել է «շեֆի» սիրելի գործին՝ սպառնալիքների ու սարքված քրեական գործերի միջոցով ընդդիմախոս համայնքապետերին ու ավագանու անդամներին ճնշելուն։ Հասկանալի է, որ ոչ մեկն էլ սուրբ չէ, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ քրեական գործեր են հարուցվում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների վրա կոնկրետ այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ խնդիրներ են ստեղծում ՔՊ-ի համար։ Քաղաքական ենթատեքստն այս ամենում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև 14 կուսակցություններ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Ստացվում է, որ Փաշինյանը ուղղակի թքած ունի ՀՀ քաղաքացիների քվեի ու ժողովրդավարական համակարգի վրա, որի արդյունքում «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում ժողովրդավարության ամրապնդման մասին իր սրտաճմլիկ ելույթն ուղղակի հերթական պոպուլիզմի դրսևորման է վերածվում։ Միևնույն ժամանակ զարմանալի է, որ իբր ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկի համբավ ձեռք բերած երկրներն ու կառույցները լուռ են, երբ Փաշինյանը ժողովրդավարությունը վերածել է «պոլի շորի»։

Նրան ոչ թե ժողովրդավարությունն է հետաքրքրում, այլ միայն սեփական աթոռը, ու ստացվում է, որ այդ արտաքին ուժերին պետք է Հայաստանում ունենալ իրենց պահանջներն անվերապահ կատարող և սեփական աթոռի վրա դողացող ղեկավար։ Մյուս կողմից էլ՝ երբեք իրավապահ համակարգը այսպիսի խամաճիկ վիճակում չի հայտնվել, երբ երկրում աճում է ծանր հանցագործությունների թիվը, և դրանց դեմ պայքարելու և պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու փոխարեն, իրավապահները առավոտից երեկո քաղաքական թեմաներով են զբաղված՝ բացառապես Փաշինյանի անձնական ցանկություններն ու «մանկության երազանքները» կյանքի կոչելու նպատակով։ Ուշագրավ իրավիճակ է նաև Երևան քաղաքի մասով։

Ճիշտ է՝ Երևանի քաղաքապետի հարցն արտաքուստ նեղ կուսակցական խնդիր է, քանի որ քաղաքապետին ավագանին է ընտրում, և իշխող ուժն էլ փոխում է իր քաղաքապետի թեկնածուին, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ երևանցին ընտրությունների արդյունքում իր քվեն տվել է նաև ցուցակը գլխավորող կոնկրետ անձի։ Ըստ էության, երևանցիների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր թերահավատ էին դերասան քաղաքապետի՝ հավանական հաջողության առումով, հիմա բավականին գոհ են իրենց կատարած ընտրության արդյունքներից, քանի որ Հայկ Մարությանի օրոք կատարված աշխատանքը տեսանելի է, նա այն հատուկենտ պաշտոնյաներից է, որը վարորդներ ու թիկնապահներ չի պահում, ազատ շփվում է մարդկանց հետ և կենտրոնացել է քաղաքի խնդիրների լուծման վրա։

Սակայն Փաշինյանին երևանցիների կարծիքը շատ քիչ է հետաքրքրում։ Մյուս կողմից էլ՝ տևական ժամանակ է՝ իշխանությունների թիրախում է հայտնվել ՄԻՊ Արման Թաթոյանը, որը, ի տարբերություն իշխող ուժի ներկայացուցիչների, չի կաշկանդվում իրականությունը ներկայացնելուց ու հայության նկատմամբ ադրբեջանաթուրքական հանցագործությունները միջազգային հանրությանն ի ցույց դնելուց։ Ներքին խնդիրների մասին դեռ չենք խոսում: Սակայն իշխանություններին պետք չէ ինքնուրույն ՄԻՊ։ Ավելին, պետք չէ ՄԻՊ, որը բարձրաձայնում է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մասին: Նրանց անհրաժեշտ է ունենալ իրենցից կախյալ մի պաշտոնյա, որը միայն Փաշինյանին հաճոյանալու գործով կզբաղվի:

Նիկոլը դրան կհասնի մարտին, եթե մինչ այդ ինքը մնա իշխանության: Մի խոսքով, եթե ամփոփենք, ապա Նիկոլին սարսափեցնում է մի քանի հանգամանք: Նախ՝ նա չի ներում այն պաշտոնյաներին, որոնք կարող են թեկուզ երբեմն մտածել ժողովրդի մասին: Նա չի ներում նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի սահմանների ու անվտանգության հարցերով: Նա չի ներում նրանց, ովքեր որոշակի վարկանիշ են ունենում հանրության շրջանում: Նա չի ներում նրանց, ովքեր Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ են խոսում: Վերջապես նա չի ներում նրանց, ովքեր կարող են փոքր-ինչ խոչընդոտել իր պաշտոնավարմանը: Ու նա իրականացնում է իր «բյուրեղյա երազանքը»՝ քրգործեր սարքել տալ, «փակել» տալ բոլոր վերը նշվածներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>