Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Մարտունու բնակչի գերության մեջ գտնվելու դեպքի առթիվ
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է. «ԱՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000-ին ծնված բնակչի հնարավոր մոլորվելու և Արցախի օկուպացված ու փաստացի Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը գերության մեջ գտնվելու, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ բռնության ենթարկելու և վերջինիս առողջությանը կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»:

