Իսրայելն ու Ադրբեջանը անվտանգության ուժերի վարժանքներ են անցկացրել
Իսրայելի դեսպանատունը եւ Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, ասվում է Իսրայելի դիվանագիտական առաքելության Twitter-յան էջում։
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ադրբեջանի անվտանգության ուժերին՝ իրենց անփոփոխ նվիրվածության եւ վճռականության համար։ Համատեղ մարզումներն ուղղված էին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

