Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Օտար յուրայինների և օտարների մեջ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է օտար յուրայինների ու օտարների մեջ։

Մենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք, անվտանգային առումով գտնվում ենք մազից կախված վիճակում, ՀՀ գոյությունը երաշխավորում են ՌԴ–ն ու Իրանը, բայց մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը մասնակցում է ԱՄՆ նախագահ Բայդենի կազմակերպած հակառուսական, հակաչինական ու հակաիրանական վեկտոր ունեցող միջոցառմանը։

Կարող են ասել, թե բա հրավիրել էին, մերժեի՞նք։ Պատասխանը հստակ է՝ իսկ դու ի՞նչ ես արել, որ մտածել են քեզ էլ հրավիրելու մասին (հաստատ հրավերը կապված չէ «ժողովրդավարության բաստիոն» լիելու հետ), ինչո՞ւ ես տեղիք տվել մտածելու, որ քեզ կարելի է օգտագործել հակառուսական խաղերի մեջ, ինչո՞ւ ես մեր երկիրը դնում երկու քարի արանքում, ինչո՞ւ ես հանուն աթոռի, փիառի անվստահություն առաջացնում այլ կենտրոններում։

Ուշագրավ է, որ Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժողովին նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մասնակցում են նաև բալթյան երկրները, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան։ Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա․ հստակ հակառուսական վեկտոր է երևում։ Ու մենք այդ միջավայրում ենք հայտնվել՝ չլինելով յուրային, այլ լինելով ընդամենը մանրադրամ։

Ասածս այն չէ, որ պետք է ԱՄՆ–ի հետ թշնամանալ։ Ամենևին։ Արևմուտքը՝ ԱՄՆ–ը ու ԵՄ–ն, մեզ բարեկամ սուբյեկտն է, Վաշինգթոնի ու Բրյուսելի հետ հարաբերությունների խորացումը բխում է մեր անվտանգային ու զարգացման շահերից, բայց չի կարելի Արևելք–Արևմուտք հակադրության արանքում հայտնվել ու Հայաստանը դարձնել խոշորների մրցակցության թատերաբեմ։

ԱՄՆ–ի շահը հասկանալի է՝ ձևավորել հակառուսական, հակաիրանական, հակաչինական կոալիցիա։ Պարզ է, որ Բայդենի հյուրերից ոչ բոլորն են, մեղմ ասած, ժողովրդավարական երկրներ։ Օրինակ՝ Ուկրաինան, Հայաստանը, Պակիստանը կամ Իրաքը հաստատ ժողովրդավարական չեն, բայց հրավիրվել են։ Ժողովրդավարության թեման տվյալ դեպքում աշխարհաքաղաքական խաղերի ու գլոբալ մրցակցության քողածածկույթն է։ ԱՄՆ–ի հետ ես, ուրեմն ժողովրդավարական ես տարբերակով (շան որդի է, բայց մեր շան որդին է)։

ԱՄՆ քայլերին ընդդիմանալու ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի մոտիվացիան ու հակաքայլերը նույնպես հասկանալի են։

ԱՄՆ–ը, ՌԴ–ն ու մյուսներն իրենց շահերը պատկերացնում են ու քայլեր անում այդ ուղղությամբ։ Հայաստանն իր շահը ձևակերպե՞լ է։ Հարցս հռետորական է։

Հ․Գ․։ ժողովրդավարություն–փարթիին զուգահեռ ընթանում է ԵԱՏՄ գագաթաժողովը, որի ժամանակ Նազարբաևն առաջարկել է հրավիրել Ադրբեջանին այդ կառույցի դիտորդ–անդամ դառնալու համար։ Փաստորեն, «Զանգեզուրի միջանցքի» հարցն ա՞յդ ձևով է լուծվելու։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>