Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ինչպե՞ս է բանակցելու բանակցություններից անտեղյակ Փաշինյանը

Yerevan.Today.am-ը գրում է. «Կարծես թե արդեն օրինաչափ է դառնում Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթից հետո դիմել սեփական հիշողությանը կամ համացանցային «Google» որոնողական համակարգին: Փաշինյանը արդեն չի զլանում անել այնպիսի մանիպուլյատիվ հայտարարություններ կամ ակնհայտ ստեր, որոնց այդպիսին լինելը կարելի է պարզել պարզապես համացանցում որոնում տալով: Երեկ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ նա մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ արեց, որոնցից անդրադառնանք միայն մեկին: Նա երեկ որոշեց խոսել բանակցային գործընթացի «նրբությունների» մասին:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ նա ասաց. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն: Բացի այդ, բանակցային գործընթացում չի ֆիքսվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարածք»։

 Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха: Բայց ի՞նչ ա լինելու էդ կարգավիճակը, ո՞նց ա որոշվելու։ Ի՞նչ ա լինելու վերջում։ Որևէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ ա»:

Պարզ է, որ նրբությունները շատ են, նաև պարզ է որ Փաշինյանը այդ նրբություններին սկսել է ծանոթանալ հընթացս, վարչապետ ընտրվելուց հետո, սակայն զարմանալի է, թե այս երեք տարիներին ինչով էր զբաղված Փաշինյանը, որ միայն չի ծանոթացել նրբություններին, այլ անգամ ծանոթ չէ բանակցային գործընթացի կարևորագույն փաստաթղթերին, որոնք հրապարակային են: Պատասխանելով Փաշինյանի հարցին, թե ի՞նչ ա լինելու էդ կարգավիճակը, ո՞նց ա որոշվելու, ներկայացնում ենք մի հատված Մադրիդյան սկզբունքներից, որը հիշեցնենք մինչ 2020 սեպտեմբերի 27 եղել է բանակցային ընդունված վերջին հիմնական փաստաթուղթը, Կազանյան, Սանկտ-Պետերբուրգյան համաձայնագրերը ստեղծվել են հենց «Մադրիդյանի» հենքի և սկզբունքների հիման վրա.

«Մադրիդյան փաստաթուղթ, 2007 թ. 

1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտումը: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:»

Սա հերթական մանիպուլյացիան է, թե չմտածված հայտարարությունը, դժվար է ասել, բայց երկրի ղեկավարը առնվազն պետք է զգույշ լինի նման «սխալներից», դրանք ամիջականորեն կապված են մեր անվտանգության և առավելապես հետագայում Արցախի շուրջ բանակցությունների հետ: Հուշենք պարոն Փաշինյանին, որ դեռ 2007 թվականին Մինսկի խմբի և Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված «Մադրիդյան փաստաթղթում» որպես փաստաթղթի առաջին կետ, նշվում է «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտումը»։  Կարդացի՞ք՝ «ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտումը», ԼՂ բնակչությանը, ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի կամ մեկ ուրիշ, այլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ արտահայտումը։ Թե ինչ համամասնությամբ, այստեղ, առաջին կետում ևս գրված է․ «ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»։ Հասկանալի է, կարծում եմ, իսկ որ համամասնությունը ծանրակշիռ մեծամասամբ հայկական է եղել, ավելորդ է ասելը։

Չմոռանանք, թե Արցախի մասին Փաշինյանը ինչ հայտարարություններ էր անում և ինչ եղավ դրանց արդյունքում: Նա նախ հայտարարեց, որ ՀՀ-ն հակամարտության կողմ է, հետո ասաց, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ չի ներկայացնում Արցախը, հետո ասաց, որ բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, հետո հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ:

Հետո… Հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք: Իսկ հիմա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծումից խոսող Փաշինյանը արդեն ասում է՝ կա՛մ կա լուծում, կա՛մ չկա: Իսկ սեղանին Արցախի հարցն է, այնտեղ ապրող հայերի հարցն է, փակուղի մտած բանակցությունները, հազարավոր մարդկանց ճակատագրեր և բանակցող՝ ի դեմս «անտեղյակ» Փաշինյանի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>