Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա. Տեսանյութ

Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը։

Օրինակ, 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են հազարավոր զոհեր, թշնամու զորքը մտնելու է Հայաստան, Սյունիքում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու, hետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը և «խաղաղության դարաշրջանի» անվան տակ Հայաստանը դառնալու է առևտրի առարկա։

Չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային էժանագին շոուի մասնակցից, ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ և պադավատի փող ծախսի բյուջեի հաշվին, հին օլիգարխները դառնան «պուպուշ» հեղափոխական–սեփականատերեր, պատահական մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին ըստ օդում կախված լուրերի՝ ասֆալտի օլիգարխ։

Չէր խոստացվել, որ Սաշիկի մասին պատմությունների սիրահար Նիկոլ Փաշինյանը, ով իր գիտակցական կյանքում մեղադրում էր նրան փայ մտնելու համար, ով այլոց էր մեղադրում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ ունենալու համար, ինքն է փայ մտել այդ հիմնարկում ու փորձում է խցկել իր մյուս նորաթուխ օլիգարխ թիմակցին այնտեղ։

Ես չեմ կարծում, որ 2018-ին մարդիկ փողոց էին փակում, որ պատահականներն ու վաստակ չունեցողները դառնան պատգամավոր, նախարար, դեսպան, մարզպետ, դատավոր, դատախազ և այլն։

Իշխանափոխությունը հաստատ այն բանի համար չէր, որ բուքմեյքերական կենտրոնի ղեկավարի փողերով երեկվա թավշյա տղաները գնան հունական կղզիներում գերթանկարժեք զվարճանքների։

2018-ին այլ բաներ էին խոստացվել։ Սեր ու հանդուրժողականություն, տնտեսության թռիչքաձև աճ ու զրո կոռուպցիա։ Եղավ ատելություն, թշնամանք, պառակտում, թալանի աննախադեպ չափեր, գռեհիկ կոռուպցիա։

2018-ին ստացած մանդատը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամբողջությամբ մսխել են։ Նրանք խաբել են ու հիմա էլ են խաբում։ Եթե նույնիսկ, ինչպես իրենք են ասում, ժողովրդից իբր ստացել են «Խաղաղության դարաշրջան» բացելու մանդատ, ապա այդ մանդատը նույնպես մսխված է, քանզի Ադրբեջանը շարունակում է կրակել, սպանել, գերության մեջ պահել մեր զինվորներին ու փակել մեր ճանապարհները։

Ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս․ մենք գրեթե ամեն օր արթնանում ենք նոր կորուստներով, նոր գերիներով։

Եթե մի պահ ընդունենք, որ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված էր «Խաղաղության դարաշրջանի» ու բաց սահմանների խոստմամբ, ապա ներկա իրադարձությունները ապալեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Որովհետև պատերազմը չի կանգնել, այն նոր ձև է ստացել։ Նման մանդատ նրան որևէ մեկը չի տվել, հետևաբար՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ և ենթակա է հեռացման։

Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>