Պաշտոնական. Փաշինյանի կուսակցությունը ջախջախվեց Ապարանում ընտրողների ռեկորդային մասնակցության պարագայում
Դիտել նաև
Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ
Ինչո՞ւ Փաշինյանը Գյումրու ընտրություններում որոշեց խաղի մեջ մտցնել նաև իր երկրորդ քաղաքական ուժին՝ «եվրադրածոներին»
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ապարան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել:
Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել քվեարկողների ռեկորդային բարձր՝ 64,7%-ի մասնակցության պարագայում: ԿԸՀ-ի տվյալներով, բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքում ընդդիմադիր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին ձայն է տվել ընտրողների 66,69%-ը (7421)»: Միակ մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապատասխանաբար ստացել է ձայների 33,31% (3705): Հաղորդում է NEWS.am-ը։

