Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

«Կարճ ասած»․ Նիկոլական ու հականիկոլական հրամանատարները. Տեսանյութ

Ուզում եմ խոսել երկու հրամանատարի տեսակի մասին․ հրամանատար, որը հերոս է, բայց ուղնուծուծով հականիկոլական, ընդ որում՝ գաղափարապես, մտածելակերպով, ու հրամանատարի, որը նիկոլական ու պատկերացրեք, որ մեր օրերում այդ մի բառով ամեն ինչ ասված է։ Մեկը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է․ մարդուն բռնել են, թե՝ ինչ-որ ծառի տակ կանգնած՝ իշխանափոխության մասին խոսակցություն ես ունեցել, Նիկոլ ես հայհոյել։ Աշոտ Մինասյանը մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին, վերջին պատերազմին գնացել է արդեն իր տղերքի հետ, կռվել է, կռվել են, բայց այսօր նստած է․ որովհետև հականիկոլական է։ Ընդ որում, կալանքի որոշումը կայացրել է խիստ քաղաքականացված դատավոր Տիգրան Սիմոնյանը, մարդ, որի դատավորի կարիերան լրիվ հեղափոխության ծնունդ է, մարդ, որը երեք տարում երեք աշխատանք է փոխել։ Անգամ Արմինե Մելիքսեթյանը Աշոտ Երկաթին կալանք չէր տվել, քանի որ այդքան անհիմն էր գործը, բայց սա տվեց։ Մյուսը «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն է։ Սա էլ ֆիդային է եղել, արցախյան ազատամարտին է մասնակցել։

Չնայած երկուսն էլ ջոկատ են ղեկավարել, բայց Ռազմիկ Պետրոսյանը նիկոլական է ու էդ տրամաբանությամբ է շարժվում։ Սա, ասում են, 90-ականներին հողերի ազատագրմանը նպաստել է, բայց 2020 թվականին նպաստել է այդ հողերի հանձնմանը։ Երկուսն էլ հրամանատար են, բայց Աշոտ Մինասյանը դավաճան է համարում նրանց, ովքեր իրենց կողմից ազատագրած հողերը ստորագրեցին ու տվեցին թուրքին, իսկ Ռազմիկ Պետրոսյանը կապիտուիլյացիյից հետո եկել էր հրապարակ ու ասում էր՝ լավ է արել՝ հանձնել է։ Բա, այդպիսի ազատամարտիկ։ Հիմա Աշոտ Մինասյանը բերդում է, Ռազմիկ Պետրոսյանը պադավատով է ման գալիս։ Նա ծառայություն էր մատուցել Նիկոլին ու պետք է ստանար իր փայ բարձր պաշտոնը։ Մենք առավոտից իրիկուն խոսում ենք այն մասին, որ Նիկոլի կադրային քաղաքականությունը վատն է, ահավոր է, նա մարդկանց է նշանակում պաշտոնների, որոնք հերն անիծում են մեր երկրի։ Դիտմա՞մբ են անում, թե՞ նորմալ մարդը չի համաձայնում աշխատել, այդ մեկը չգիտենք, երևի երկուսը միասին։

Խնդրեմ, Ռազմիկ Պետրոսյանն ուղիղ մեկ ամիս առաջ նշանակվել է Արագածոտնի մարզպետ, ու արդեն պարզվում է՝ սա պաշտոնի է նշանակվել կեղծ դիպլոմով։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ վարչական պաշտոններում պետք է նշանակվեն բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականում ընդամենը գրված է, որ մարդը տնտեսագետ է, պաշտոնական հարցուփորձեր արեցինք ու պարզվեց՝ էս մարդը Ապարանում գործող ինչ-որ «Հովնանյանի» անվան համալսարանից դիպլոմ է ստացել՝ 2002 թվականին։ Զավեշտն այն է, որ էդ համալսարանը 2001 թվականից չի գործել, բայց 2002 թվականին դիպլոմ է տվել հողեր հանձնելուն կողմ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանին։ Հիմա էս մարդը վերցրել է էդ թղթի կտորը, որի վրա պեչատ կա, բերել-տվել է Նիկոլին, բարձր պաշտոն ստացել ու փող է աշխատում, որոշումներ է կայացնում, ավելին ասեմ՝ պետական գաղտնիքի է տիրապետում․ կրկնում եմ՝ պատահական մեկը, որի ձեռքը դիպլոմ է ընկել։ Այսինքն, կարող է վաղը շատ հանգիստ Նիկոլի աներձագը, կակռազ թրաշ էլ ունի, մի հատ անձեռոցիկի կտորի վրա գրի՝ որ ինքը արդեն տասնհինգ տարի է՝ ակադեմիկոս է ու փեսան նրան օգնի նշանակվել Ակադեմիայի նախագա՞հ։ 2020-21 թվականներին էլ ապարանցի Ռազմիկը փոխմարզպետ էր աշխատում, էլի չէր կարող, որովհետև կեղծված դիպլոմով էր։ Չի բացառվում, չէ՞ վաղն էլ պարզվի՝ արդեն ակադեմիայի թղթակից անդամ է։ Սա՛ է Նիկոլի կադրային ռեսուրսը ժողովուրդ։ Մարդիկ գրում են՝ ինչի՞ հետևից եք ընկել, Նիկոլն էլ բարձրագույն կրթություն չունի։ Ճիշտ եք, բայց պետք է ինչ-որ մեխանիզմ լինի չքանդելու․ Համարյա բոլոր պետական հիմնարկներում էլ ծանոթ-բարեկամ սկզբունքով մարդիկ են նշանակվում աշխատանքի․ բայց երբ քո հիմնարկում աշխատում է ասենք 10 հոգի, դու պիտի գոնե էնպիսի հարաբերակցություն կազմես, որ մասնագետները գերակշռեն շարիկ գլորողներին։ Էս մարդու թիմը կազմված է Ռազմիկ Պետրոսյան սկզբունքով՝ միայն խոսում են, համարյա բոլորը Նիկոլի որակն են՝ չաշխատող, բայց շատախոս։ Հիմա ինձ հետաքրքրում է՝ Ռազմիկ Պետրոսյանը, որ կարող էր մի հատ թղթի կտոր բերել, որ ինքը բարձրագույն կրթություն ունի, ինչի՞ չէր կարող մի հատ էլ թուղթ բերել, որ իր Ապարան ջոկատով հասնում էր մինչև Բաքու։ Ես իրավունք ունե՞մ կասկածելու նրա մարտական ուղուն։ Ես համոզված եմ Աշոտ Մինասյանի մարտական ուղու վրա, բայց էն մարդը նստած է։ Խնդրեմ ժողովուրդ, խոսում եմ երկու ազատամարտիկի մասին, երկուսմն էլ ջոկատների հրամանատար են, մեկը հականիկոլական է, բայց լավ կռվել է, ու հիմա նստած է, մեկը նիկոլական է, ողջունում էր կապիտուլյացիան, համարում էր, որ Շուշին մեր հայրենիքը չի եղել, ամենագնահատված մարդն է դառնում իշխանության համար։

Սա Նիկոլի Հայաստանն է։ Նիկոլի Հայաստանում ազատամարտիկին կալանավորում են, պրոֆեսորին կալանավորում են, բայց նիկոլական օլիգարխի եղբորը, որ զենքը ձեքին խուլիգանության մեջ է մեղադրվել, կալանքի ընթացքում պահում են քաղաքային հիվանդանոցում, հետո 55 մլն դրամ գրավով բաց են թողնում։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասին է։ Նիկոլի Հայաստանում երկու բարձրագույն դիպլոմ ունեցողը արտագաղթում է երկրից կամ բանվորություն է անում, իսկ կեղծ դիպլոմ ներկայացնողը դառնում է մարզպետ։ Նիկոլի Հայաստանում մարդիկ բիզնեսներ են փակում ու հասնում սննկացման դուռը, որովհետև շրջանառություն չկա, ներդրում չկա, իսկ ԱԺ նախագահի եղբայրը ոչմեկից դառնում է խոշոր բիզնեսմեն։ Սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ վարչապետի որդին թիկնապահներով է գնում աշխատանքի, իսկ մյուսների որդիներըը գերի են ընկնում իրենց գյուղի ճամփեքին։ Սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահի որդին բանակից թռնում է, բայց մյուսների որդիները գերի են ընկնում, որովհետև սխալ հրաման են ստացել։ Սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ ՍԴ դատավորին, որ բարձր հեղինակություն ունի, գործից հանում են, պրավալ տված դատախազների պաշտոններն են բարձրացնում։ Սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ հերոսը նստում է բերդում, իսկ բոլոր ժամանակների իշխանասերը դառնում է պատվավոր քաղաքացի։

Կարճ ասած՝ սա Նիկոլի Հայաստանն է, ու դու շարունակելու ես էսպես ապրել, քանի դեռ հանդուրժում ես այս իշխանությանը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մեր երկիրը երեք տարվա ընթացքում ինչի է հասել, ու հաջորդ իշխանությունը ինչ ուբոռկա պետք է անի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>