Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

Միանգամյա սուտը ողբերգություն է, իսկ բազմակի սուտը պարզապես վիճակագրությու՞ն. Տեսանյութ, լուսանկարներ

Ինչպես գիտեք, հունվարի 1-ից խմելու ջուրը կթանկանա 20 դրամով։ Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ջուրը չի թանկանա։ Այսինքն՝ արդեն այդ պահին Փաշինյանը գիտեր, որ ստում է հասարակությանը, բայց Նիկոլն այնքան էր ստել, որ «մի սուտ ավել, մի սուտ պակաս», մարդիկ արդեն չեն արձագանքում։

Իհարկե, նախկին իշխանության օրոք նույնպես ստում էին, բայց ոչ այնքան ու ոչ այսքան հաճախ։ Սակայն պարզվում է, որ սուտը նույնպես տարբեր է լինում, «սև ու սպիտակ» է լինում, բայց եթե մեր հասարակությունը շարունակի հանդուրժել Նիկոլ Փաշիյանի այս շարունակական ստերը, ապա մենք ոչ մի դրական ապագա չենք ունենա։ Այն հասարակությունը, որը հարմարվում է իր երկրի ղեկավարի ստերին, այդ հասարակությունը դատապարտված է կործանման։ Մարդկության ողջ պատմությունը դա է ցույց տալիս։

Ավելին, հնարավոր է, որ եկող տարվա փետրվարից էլեկրաէներգիան նույնպես թանկանա։

Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ որոշում կայացվեց թանկացնել էլեկտրաէներգիան, Երեւանի կենտրոնում «մինի պատերազմ» սկսվեց։ Բոլորին պարզ էր, որ այս «մինի էլեկտրամայդանը» կազմակերպվել և ֆինանսավորվել էր դրսի ուժերի կողմից։

Հիշենք նաև, թե ինչ եղավ Երևանում, երբ հասարակական տրանսպորտով երթևեկությունը 100-ից ուզում էին թանկացնել հասցնելով 150 դրամի։

Այսօր բոլոր այն շրջանակները, որոնք 2015-ին դժգոհում էին էլեկտրաէներգիայի թանկացումից, կամ տրանսպորտի թանկացման դեմ, այսօր լռում են, ինչը նշանակում է, որ այդ շրջանակներն այն ժամանակ ոչ թե հանրային շահով են առաջնորդվել, այլ իրականացրել են դրսից պատվեր: Ինչը նշանակում է, որ ըստ էության իրենց այսօրվա լռությամբ բացահայտվում են այն մարդիկ, ովքեր Հայաստանում քաղաքական դաշտում շարժվել են դրսից եկած հրահանգներով։

Սա նույնպես լուրջ վերլուծության ու գնահատականի թեմա պետք է դառնա իշխանափոխությունից հետո։ «Դրսի հրամանով» գործողների անպատժելիությունը բերեց Ղարաբաղի փաստացի կորստին։ Մենք կորցրինք ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանի ապագան կասկածի տակ դրվեց, ավելի քան 4000 երիտասարդ զոհվեց միայն այն պատճառով, որ մի քանի հարյուր սրիկաներ, դրսից պատվերներով իբր «հասարակական գործունեությամբ» էին զբաղվում, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվել է նմանատիպ իրավիճակում: Ինչպես գիտեք, հանցագործների անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, և Հայաստանի ներկայիս վիճակը դրա վառ օրինակն է։

Եթե ​​մենք «վաղվա Հայաստանում» կրկին ինդուլգենցիաներ տանք այս հանցագործներին, դա կնշանակի, որ դրանով մենք նոր հիմք կդնենք, որ վաղը մյուս օրը Հայաստանում իշխանությունը զավթեն նոր «փողոցային մարդիկ», ինչի արդյունքում մենք կկորցնենք ոչ թե միայն Արցախը, այլ արդեն ամբողջ Հայաստանը:

 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>