Հայերն օգնում են միմյանց գոյատևել. պրոտոիրեյ Անդրեյ Տկաչյով
Հայտնի ռուսաստանցի բարեգործ և քարոզիչ, պրոտոիրեյ Անդրեյ Տկաչյովը պատմել է այն բանի մասին, թե ինչ պետք է սովորեն հայերից Ռուսական ուղղափառ եկեղեցու հավատացյալները: Հաղորդում է «Rusarminfo.ru»-ն:
«Հայերը լավ առանձնահատկություն ունեն. նրանք օգնում են միմյանց գոյատևել: Եթե նրանց մոտ վատ բան է պատահել, ինչ-որ մեկը մահացել է, նրանք բոլորը, ինչպես մեղուները, խմբվում են: Ով դագաղ գնեց, ով քահանայի հետ պայմանավորվեց, մեկը մեքենա պատվիրեց, մյուսը՝ սեղան դրեց: Մենք էլ պետք է այդպես անենք», - ասաց պրոտոիրեյ Անդրեյ Տկաչյովը «Сибирь Православная» ցուցահանդեսի շրջանակներում Կրասնոյարսկում:
Zham.am

