Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Իշխանասարից «նահանջի» միֆն ու իրականությունը

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ՝ առավոտ կանուխ, Factor.am-ում ինֆորմացիա հայտնվեց՝ Սյունիքի մարզի Սիսիանի հարակից Իշխանասարից ադրբեջանական զորքերը նահանջել են։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի մեկօրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական կողմն առաջ էր եկել։ Ենթադրվում էր, որ Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվեր ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքի հետքաշման մասին, եւ միայն դրանից հետո կսկսեին դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը (Փաշինյանի սիրած զրոյական կետից), բայց եռակողմ հայտարարության տեքստում այդ մասին բառ անգամ չկար, ինչպեսեւ՝ գերիների մասին։ Թեպետ հանդիպման բանավոր հատվածում քննարկվեց «հումանիտար խնդիրների» կարգավորման հարցը, եւ ՀՀ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացրեց որպես գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն։ Սոչիի հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, հայ ռազմագերիներից լուր չկա։

Ինչ վերաբերում է Իշխանասարից ադրբեջանական զորքերի հեռանալու մասին լուրին, ապա դրա մունետիկն Իշխանասարի վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանն էր, ով Factor-ին ասել էր․ «Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչեւ այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը»։

Լուրի հետքերով դիմեցինք այլ աղբյուրների՝ Սիսիանի զորամասի մեր աղբյուրները չհաստատեցին տեղեկությունը, ավելի ճիշտ՝ փոխանցեցին, որ գուցե դիրքային վերադասավորումներ են եղել, որոնք նման տպավորություն են թողել։ Ապա ՊՆ-ն մեկնաբանեց Իշխանասարից թշնամու զորքերի հեռանալու մասին լուրերը՝ «Արմենպես» գործակալությունը հանդես եկավ «ՊՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը» վերնագրով հրապարակումով, որում, սակայն, ավելի շատ հերքում էին, քան հաստատում․ «Պաշտպանության նախարարությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա»:

Լրագրողների՝ իրեն ուղղված հարցն անպատասխան թողեց նաեւ ԱԺ-ում քննարկման ներկայացած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ ՊՆ պարզաբանումից հետո Իշխանասարի վարչական շրջանի ներկայացուցչի խոսքերը փոքր-ինչ «խմբագրեց» Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը՝ ասելով, որ ոչ թե նահանջել են, այլ «զենք-զինամթերքը, զինտեխնիկան թեթեւացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է»։

Փորձեցինք զրուցել Իշխանասարի վարչական ղեկավարի հետ, սակայն Մարատ Պետրոսյանն առավոտյան «աչքալուսանքը» տալուց հետո անհասանելի էր դարձել։ Խոսեցինք հարակից 2 համայնքների վարչական ղեկավարների հետ։ Զուգահեռաբար լուրեր տարածվեցին, թե իշխանական շրջանակներն են նման «ուտկաներ» տարածում՝ փորձելով Սոչիի հանդիպումը դրական լույսի ներքո ներկայացնել։ Այս շղթայի մեջ էր նաեւ 2 օր առաջ իբր 81 գերիների վերադարձի մասին «սլիվը», որն իրականություն չդարձավ։

Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Մարկոսյանը գերազանցեց Իշխանասարի գործընկերոջը՝ ընդհանրապես հերքելով, թե ադրբեջանական զորքերը նոյեմբերի 16-ին առաջխաղացում են ունեցել եւ ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ «Կոնկրետ տվյալ չեմ կարող ասել, բայց գիտեմ՝ հետ են քաշվել, բայց դա եղել ա մի 10-15 օր առաջ, իրենց դիրքերից էլ հետ են գնացել, ու ստեղծվել է չեզոք գոտի։ Դա հենց էնպես չի եղել, բանակի շնորհիվ է եղել»,- ասաց Մարկոսյանը։ Հիշեցրինք, որ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում վերահաստատեց, որ հակառակորդը մեր սուվերեն տարածք է մտել ու չի հեռանում։ «Դե, էդ 41 կիլոմետրը մենակ Սիսիանի մասին չի, այլ Գեղարքունիքի հատվածն էլ հետը․․․ բայց ես ասում եմ, որ հատուկ գործողությունով բանակը հետ է մղել»։ Ե՞րբ է եղել այդ գործողությունը։ «Նոյեմբերի 16-ին․․․ դրանից հետո ո՞նց կարային առաջ գային, որ լեղապատառ փախել էին։ Ուղղակի լրատվամիջոցների ներկայացուցիչներն են երեւի նոր հետաքրքրվում»։ Նկատեցինք, որ ՊՆ-ն չի հաստատում այդ տեղեկատվությունը։ «Դե իհարկե, իմ հայտարարությունները չի կարելի պաշտոնական ընդունել, ես ասում եմ այն, ինչ լսել եմ»։

Խոսեցինք նաեւ Իշխանասարի հարեւան Շաքի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանի հետ, ով ասաց, որ ԶԼՄ-ներից է տեղեկացել նահանջելու մասին․ «Ես էլ եմ լսել, որ հետ են գնացել, բայց ոչինչ ասել չեմ կարող»։ Չե՞ք հետաքրքրվել, ձեզ չի՞ հուզում այդ հարցը, օրինակ՝ Իշխանասարի ղեկավարը վստահեցրել է, որ հետ են քաշվել։ «Ես չեմ կարող նման բան ասել, որը հիմնավոր չգիտեմ, չեմ կարա։ Ես էլ լրատվությունց գիտեմ»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չցանկացավ մեկնաբանել տարածվող հակասական տեղեկատվությունը՝ ասելով․ «Քանի դեռ պաշտոնական հաստատում չկա ադրբեջանական զորքերի՝ որեւէ հատվածում հետքաշման, բնականաբար, ես հիմք չունեմ մեկնաբանելու։ Չի բացառվում, որ ադրբեջանական զորքերը, ձմեռային իրավիճակով պայմանավորված, ընտրում են պահպանության այնպիսի տեղամասեր, որտեղ ձմեռային պայմաններում մատակարարումների խնդիր չեն ունենա, եւ այդպիսի հնարավոր տեղաշարժերն այս պահին նման եզրահանգման են գալիս»։ Տ․ Աբրահամյանը չի բացառում, որ այս փաստը ՀՀ իշխանությունները, որպես դրական նյութ, փորձելու են օգտագործել եւ քարոզչական էֆեկտ ապահովել, բայց նշեց, որ դրանից չի կարելի ոգեւորվել․ «Եթե նույնիսկ դա համապատասխաներ իրականությանը, ապա փոքր մաս է կազմում այն տարածքների համեմատ, որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են եկել»»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>