«Ազատագրական շարժման» անդամները կաթվածահար էին արել մետրոյի երթևեկությունը. Տեսանյութ
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Ազատագրական շարժման» անդամները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Ադրբեջանի հետ հավանական կնքվելիք փաստաթուղթը, չորեքշաբթի առավոտյան կաթվածահար էին արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները՝ անցկացնելով իրազեկման ակցիա:
Շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:
Արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության միջոցառումներ։
Հիշեցնենք, որ նրանք երեկոյան 18:30-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում:
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում:

