Ադրբեջանական ինքնաթիռը ՀՀ օդային տարածքով Նախիջեւանից Բաքու թռիչք է կատարել
Դիտել նաև
Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում
Վանաձորում խուճապ էր, գերձայնային ինքնաթիռի թռիչի պատճառով
Վարչապետին սպասարկող թիվ մեկը բորտն անհետացել է
ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
Ադրբեջանական «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու։
Flightradar24.com-ի ստացած տվյալներից երեւում է, որ ինքնաթիռը թռել է Վայոց ձորի մարզում Ջերմուկի, Գեղարքունիքի մարզում Վարդենիսի, ինչպես նաեւ Արցախի օկուպացված տարածքների վրայով, այնուհետեւ ուղեւորվել Բաքու։
Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունների առաջին թռիչքի մասին հայտնի դարձավ 2021 թվականի հոկտեմբերին, երբ «AZAL»-ը ներքին չվերթ կատարեց Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։


