«Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան

Ճակատենի ալընտրանքային ճանապարհին մեռելն ընկել է դագաղի միջից. Տեսանյութ

Երեկ Ճակատենի ալընտրանքային ճանապարհին մեռելն ընկել է դագաղի միջից: Սարսափ ֆիլմի մոտիվներով այսօր կապանցիները իրենց տեսածն ու զգացածն են զանգով փոխանցել Yerevan.Today-ին:

«Սա արդեն, ողբերգություն չէ, սա Նիկոլի բեմադրած տրագիկոմեդիան է:

Թուրքի զորքին բերել, սնաիպեռներով նստացրել են Ճակատենի ճամփին... Ու փոխանակ վռնդեին, գերի վերցնեին, անամոթի պես շուռ են եկել հայ գյուղացուն են սովորեցնում թշնամու ավտոմատի տակ համակեցությամբ ապրել:

Հենա երեկ գյուղում դիակ ունեինք, մեր գյուղում ամենահարգված կնոջ թաղումն էր, խայտառակ եղանք: Մեր գյուղի ադաթներով, դագաղը վերցնում են ժամը 12-ին, մեկին թաղում են, բայց հազիվ կարեցանք թաղել չորսն անց կես: Երեկ գետինը թաց էր, ավտո չէր անցել, էդ խեղճ կնոջ դիակը ցեխոտ ճամփին էնքան ա լխկլխկալով դագաղը ավտոյի մեջ խփել աջ ու ձախ, որ մեռելի ոտը ընկել ա դագաղից դուրս, մարդիկ ընկնավորել էին վախից:

էդ ավտոն տասը անգամ փոսերից հելավ, նորից խրվեց ցեխի մեջ, հա հետ ու առաջ արեց, օրը մթնեց մի կերպ օրվա վերջին հասցրել են գերեզմանոց փոսը դրել, շտապել ետ: Գյուղի պատվավոր կին էր, 1993-ին ամուսինը ճակատագրի հեգնանքով նույն ճամփով էր գերեզման տարվել-թաղվել, հիմա էլ ադրբեջանցիները ստիպեցին իրեն չտանել մարդավայել միջպետական ասֆալտով­»,-Yerevan.Today-ի հետ զրույցում երեկվա տեսած են վրդովված նկարագրում մի քանի կապանցիներ, ճակատենցնիներ, որոնք ներկա են գտնվել թաղման արարողությանը:

Մեր ճշտող հարցին՝ գուցե այսպիսի հատուկ դեպքերի համար ադրբեջանցիներին հայկական ԱԱԾ-զորքի՞ն դիմեիք, խնդրեիք՝ զավթված Կապան–Ճակատեն ճանապարհը բացեին մեկ ժամով՝ զուտ թաղման թափորի համար, պատասխանեցին՝ տարբերակ չկար․ «Ճակատենում մաքսակետ դնելու օրվանից հայկական համարանիշերով ավտոներ չեն անցնում դեպի Մեղրի միջպետական ճանապարհով, սուտ է... Հայլուրական ոճով բստրված պատմությունների մի՛ հավտացեք:

Կապանում վեշ-մեշոկ ենք հավաքում, կոֆե շաքար, ձեթ, դեղորայք, փող... սկսում ենք հարց ու փորձ անել, որ Ճակատեն գնացող մեկը գտնվի, գյուղապետ Արա Հարությունյանին ոչ միշտ է հաջողվում էդ ճամփան կտրել գալ... ու էդպես մեր թոռներին, ծնողներին տեր ենք կանգնում, մինչև հասկանանք՝ երբ ենք իրենց էդ գյուղից դուրս բերում: Ճակատենում գիշերը տանդ մեջ քնելը վտանգավոր է դառել, մենք անտեր ենք, չգիտենք ում դիմել»,-Yerevan.Today-ի հետ զրույցում Կապանում թշնամու տեղադրված նոր մաքսակետի ստեղծած ծայրահեղ անհարմարություների թեման շարունակում էին ուրիշ սյունեցիներ, ովքեր Ճակատենում ամուսնացած աղջիկ կամ հարս ունեն կամ գյուղում թողած տարեց ծնողներ, որոնց ստիպված են պարբերաբար մթերք հասցնել սրա-նրա միջոցով:

Բայց միշտ չէ, որ այդ այլընտրանքային ցեխոտ ճամփեն հատող «Կտրիճ Դավո» է հայտնաբերվում, մեկ-մեկ դիմում են Ճակատենի գյուղապետ Արա Հարությունյանին:

Ճակատենցիները այլևս դատավճիռ դարձած իրենց նոր ապրելակերպը նկարագրում են այսպես. «Ձմեռվա շեմին սա մեզ պատիժ էր, հիմա հիվանդանոց հաց ու բրնձի համար ստպված ենք Մեղրու ճամփան բռնել, այն էլ մեծ շրջադարձով՝ 150 կմ պիտի գնանք, 150 կմ գանք, դուք պատկերացնու՞մ եք թե էդ ինչ ծանր բան ա էս նեղ միջոցին:

Նիկոլի ցույց տված այլընտրանքային ճամփով ո՛չ գյուղից կարում ենք դուրս գանք, ո՛չ կարում ենք հաց ու դեղ առնենք, ո՛չ մեռելատան կամ հարսանքատան առիթի գնանք:

Էդ 7 կիլոմետրանոց այլընտրանքային ճամփան դժոխք է, դժոխք: Էս եղանակին կավացեխը թաց է, սոտ է տալիս, գյուղացիների ամեն մի տեղաշարժվելը 50-50% ապրել-սպանվելու կամ գերեվարվելու ռիսկ է, չգիտես՝ կհասնե՞ս տեղ- չես հասնի, ձորը կընկնես-չես ընկնի, թուրքը կտանի քեզ, թե կխնայի... Չգիտեմ, էս ա վիճակը:

Անտառմիջյան բարձունքներով 7 կմ գնալ ո՞նց եք պատկերացնում, ճամփա ես ընկնում՝ ոչ մարդ, կա ոչ մադաթ, մառախուղ է, անիվները խրվում են ցեխի հաստ շերտի մեջ, իսկի էշը չի կարա էդ ճամփան հաղթահարի, ստիպված մարդիկ ոտքով են ընկնում ճանապարհ, որ մի կտոր հաց բերեն , այն էլ՝ 2 ու կես ժամ ա տևում: Մինչև բուգներս խրվում ենք ցեխի մեջ, տանջահար մի կերպ տուն ենք հասնում:

էդ կավացեխի հաստ շերտի մեջ ոչ կամազ ա բարձրանում, ոչ տրակտոր... Լրիվ դժոխքի ճամփան է ...դուրս գաս , մի քանի մետր քայլես, վախից լեղապատառ կլնես: Էդ թանձր մառախուղի միջով ո՞վ պիտի ռիսկ անի Ճակատենից ցեխոտ արահետով իջնի Կապան, ո՞վ կարա էդքան երաշխիք տա, որ անտառի միջին թշնամու զորքը լցված չի ու վրա չի տա հային... Կարա՞ք վստահ պնդեք, որ թուրքը չի թաքնվել ծառի բների հետևում, որ մեզ բռնի ու տարածքների դիմաց հայ գերիները թիվը շատացնի:

Իշխանության ցույց տված ճամփեն իսկի ասֆալտի ենթակա բան էլ չի, ձեր Աստծուն մեռնեմ, էս եղանակին անհնար ա ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել, սկսել են խճապատում անել, բայց ցեխը շիբին չի կարում վրան պահի, դա անտառի մեջ նոր կտրած ճամփա ա, զրոյից վրան պիտի աշխատեն, ձմեռվա կեսին շանս չկա, անհնար ա... Մի հավատացեք էդ խոստումներին, իշխանության «մուտիտն» ա, մեզ հանգստացվնելու համար են ասում, որ բողոքի ցույցեր չանենք թշնամու ավտոմատի տակ, կուտը մի կերեք, Աստված սիրեք»,-ասում են ճակատենցիները:

«Հիմա դեռ ձյուն չկա, հեսա ձմեռն եկավ, անհնար ա այլընտրանքային կավահողի կպչուն ցեխի վրայով շարժվել, հենա վիդեոները կան, թե ոնց ա կամազը խրվել, հետո ցեփավոր տրակտորը թաղվել կավի մեջ»,-հավելում են նրանք:

Ճակատենցիները չեն հերքում ԱԻ նախարարի այսօրվա պնդումները, որ իրենց հաց, սեղմած գազ, սոլյարկա ու շտապօգնության մեքենա է պետությունը տրամ դրել, բայց դրանից իրենք ամենևին չեն խանդավառվել, ավելին՝ վստահ են, որ սա գովազդային հոլովակի նման կարճաժամկետ իշխանական PR արշավ է, իբր՝ տեսեք-տեսեք, ադրբեջանցու մեղքով մեր կյանքը չի վատթարացել:

«Մարզպետն օրեր առաջ եկավ ճակատեն, մեկ ու կես, երկու ամսվա հացի խնդիրը լուծեցինք, սալյարկեն բերին-բաժանեցին, ավտոգազը բերվեց, վաղը հեղուկ գազի հերթն է, կբերեն, բայց սա դեռ սկիզբն ա, գոհ ու շնորհակալ ենք, բան չունեմ ասելու, բայց ո՞վ չի հասկանում, որ սա, առաջին օգնությունն ա, թշնամին իրենց թեթև ձեռքով ա հայտնվել մեր ճամփին, սա կոմպենսացնում են, որ աղմուկ չբարձրանա:

Չի կարա էս վիճակը երկար ձգվի, մարդիկ ասում են՝ գոնե գան մեզ բացատրեն, երբ են գյուղը հանձնելու, որ փախչենք, 15 թիվը չկրկնվի»: Թշնամու շրջափակման մեջ ընկած ճակատենցիները ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ու մյուս իշխանավորներին հրավիրում են գյուղ՝ երկու օր իրենց կյանքով ապրելու:

«Իսկ ինչո՞ւ թշնամուն Կապան հրավիրած Նիկոլ Փաշինյանի քայլական պատգամավորները, նախարարները ռիսկ չեն անում իրենց ոտքով գալ մեր գյուղ, վախո՞ւմ են գերի ընկել, թե՞ խաղաղության դարաշրջանը փոշմանել են բացել...»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ից թշնամու զորքի՝ Կապանում ոտք դնելուց հետո քաոտիկ վիճակ է սկսվել Ճակատենում, և այդ գյուղից վերև դիրքավորված մյուս բոլոր 4 համայնքներում՝ Շիկահող, Սրաշեն, Հին թաղեր, Ծավ:

Սյուզի Բադոյան

Տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Ճակատենի այլընտրանքային ճանապարհին կավի մեջ թաղված կամազին ցեպավոր տրակտորը փորձում դուրս հանել։ Լուսանկարներում ճակատենցիներին բաժանվող օգնությունն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>