Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորման մեջ աճում է ՌԴ դիվանագիտության դերը. Պուտին
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել, այս իրավիճակներում աճում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը, որպես կրակի դադարեցման ռեժիմի ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորի:
Անկասկած, աճում է նաև ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ջանքերը շարունակելու առումով»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում։
«Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման մեջ մեծ դեր են խաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ի կոլեգիայի նիստում:
Zham.am

