Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ

Այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ։

Հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայտարարությունները իրավիճակի լարվածությունը թոթափելու տեսանկյունից ավելի շատ ոչ թե արդարացված էին, այլ չափազանց ռիսկային, իսկ շատ փորձագետներ ասում են՝ նաև կործանարար։ Այլ կերպ ասած՝ մայիսի 12-ի իրադարձությունների հանդուրժողականությունը տալիս է մաքսակետերի տեղադրման, ՀՀ ինքնիշխան տարածքի այլ հատվածներում հաստատվելու, ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակից նվազագույն վնասներով կամ շահեկան դուրս գալուն, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք իրադրության քաղաքական գնահատական տալու հանգամանքը, որին պետք է հաջորդեն դրա վերաբերյալ նպատակին ծառայող գործողություններ։ Իրադրությունը շատ հեռու է «սահմանային միջադեպ», «սահմանային լարվածություն կամ բախում» լինելուց։

Կարելի է փաստել, որ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար չպետք է բավարարվել միայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Ադրբեջանը 30 տարի որպես թշնամական պետություն է դիրքավորվել Հայաստանի նկատմամբ ու դա չի թաքցրել։ Մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ հնարավոր և անհնարին առիթներն օգտագործել է Հայաստանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու համար՝ բերելով հորինովի հիմնավորումներ, իսկ Հայաստանի ինքնիշխամ տարածքում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների գտնվելու հանգամանքը պետք է և անհրաժեշտ է ձևակերպել ագրեսոր պետության գործելակերպ։ Ընդգծենք՝ ոչ թե ագրեսիվ գործողություններ, այլ ագրեսոր երկրի գործելակերպ։

Կարևոր է նաև նշել այն, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը, որպես կենսունակ և ինքնառեֆերենտ համակարգ, ունի դրանից դուրս գալու, լուծելու կամ կառավարելի դարձնելու մեխանիզմներ, այն է՝ կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պետության և քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր կարևորագույն գործառույթը, դիմել գործընկեր պետություններին, միջազգային կառույցներին և ռազմական դաշինքներին՝ ներկայացնելով իրավիճակը՝ հասնելու այն բանին, որ լինի հասցեական սանկցավորված գնահատական։

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու պարզագույն գործառույթը ոչ մի գործընկեր երկիր կամ միջազգային կառույց չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում, որի չիրականացումը ոչ միայն կործանարար է պետական և հասարակական լինելիության տեսանկյունից, այլև անհասկանալի է միջազգային սուբյեկտայնության տեսակետից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>