Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

«Ձեր ապագան հաստատ քրեակատարողական հիմնարկում է անցնելու. պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում». Մամիջանյանը՝ Փաշինյանին

«Ես թվարկեմ այդ դահլիճում երեկ հնչած մտքի գոհարները. Անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ, անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից կգտնենք, ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը: Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը: Չնայած՝ բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսինջերներով, և առանց ձեր համաձայնության՝ ուր մնաց՝ ելույթ ունենան Ռուսաստանի դեմ: Նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում են»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

ՔՊ-ականները սկսեցին աղմկել: Հայկ Մամիջանյանը արձագանքեց. «Եթե դահլիճում լռություն պահպանելու սովորությունը վերջապես լինի, հարցս ուղղված է Նիկոլ Փաշինյանին»:

Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ՀՀ-ում հակառուսական հիստերիա, եթե նույնիսկ կա, դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ. «ՀՀ ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ, առավել ևս՝ սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն: Մենք ասել ենք, և կառավարության  ծրագրում հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք և մենք նաև հույս ունենք և աշխատում ենք, որպեսզի ՀԱՊԿ նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները գործարկվեն: Եթե այդ մեխանիզմները գործարկելու հետ կապված խնդիրներ կան, ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ մեխանիզմները նախատեսվել են, բայց նախկինում երբեք դրանք գործարկելու առիթ չի եղել: Առաջին անգամ է, որ նման իրադրություն է ստեղծվել, և մենք առանց հոգնելու այդ իրադրությունը մանրամասն մեր գործընկերների հետ քննարկում ենք, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի անվտանգային մեխանիզմները աշխատեն պատշաճ ձևով, պատշաճ ընթացակարգերով և պատշաճ ժամանակներում»:

Հայկ Մամիջանյանը Ալեն Սիմոնյանին հորդորեց իրեն կոռեկտության կոչեր անելու փոխարեն՝ իր խմբակցության անդամներին կոչեր անի. «Դուք ընդամենը ԱԺ նախագահն եք, առաջինը՝ հավասարների մեջ, այլ ոչ թե՝ դասղեկ»:

Իսկ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ նա ընդգծեց. «Իհարկե, շատ մեծ ցանկություն կա խոսելու, թե ինչպես ստացվեց, որ այդքան ուշ դիմեցիք, չգիտեմ՝ մինչև հիմա դիմե՞լ եք, թե՞ ոչ ՌԴ-ին կամ ՀԱՊԿ-ին: Ռուսերեն իմացող չկար մեջներդ, թուղթ չունեիք, և այլն, բայց ես հարցս կնվիրեմ այլ հատվածի՝ քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ դե, հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու: Ուրեմն՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում: Եվ լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում»:

Նիկոլ Փաշինյանը Հայկ Մամիջանյանին ասաց, թե նրա համար վատ լուր ունի. «Ես ՀՀ մեկ, երկու, երեք, չորս քրեակատարողական հիմնարկներում եղել եմ և ամեևին վատ չեմ զգացել ինձ քրեակատարողական հիմնարկներում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>