Չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Դիտել նաև
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է, որ, չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։
«Դժվար է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ օգնությանը, թե՞ իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը վերացել է։
Ճշտող հարցին, որ իրադարձությունների որևէ զարգացում չի կարելի բացառել, նա դրական է պատասխանել. «Այո»։
«Իրավիճակն այս պահին կայունացել է»,-հավելել է Տողանյանը։

