Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Կիրանցից Կապան մեկ մաքսակետ է. Վահե Հովհաննիսյան

Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին, մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, ճանապարհների վրա նրանց վերահսկողության սահմանումը խոսում է այն մասին, որ ուղղակի ընթանում է նախօրոք պայմանավորված սահմանազատման և սահմանագծման պրոցես։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի վախենում են ժողովրդին ասել առկա պայմանավորվածությունների մասին։ Ինչո՞ւ ասել նախօրոք, եթե կարելի է հրամցնել կայացած փաստը։

«Բունկերային քաղաքականությունը» շարունակվում է։ Ամբողջական գյուղեր հայտնվել են մեկուսացման մեջ, կարևոր ճանապարհներ են փակվել։ Այս պայմաններում իշխանությունը բունկերում է՝ չկա, չի խոսում ժողովրդի հետ, չի տալիս բացատրություններ, պարզաբանումներ։

Նման պայմաններում ընթացող ՏԻՄ ընտրությունները տալիս են հետաքրքիր պատկեր։ Կապանում, որտեղ, որպես կայացած փաստ արձանագրվել է կենսական սպառնալիքը, Նիկոլի ՔՊ-ն պարտվում է, որովհետև մարդիկ փաստացի, իրենց աչքերով տեսնում են սպառնալիքը։

Իջևանում, որտեղ սպառնալիքը այս պահին չկա, թեև տեսանելի ապագայում գալու է, հաղթում է Նիկոլի ՔՊ-ն։

Կիրանց փոքր գյուղում ՔՊ-ն ստացել է 144 ձայն և փառահեղ հաղթել։

Հաջորդ ադրբեջանական մաքսատներից մեկը (համենայնդեպս ըստ՝ Google-ի) կարող է լինել Կիրանցում՝ փակելով գյուղի ճանապարհը։

Այս կոնկրետ պահին մաքսակետը դեռ չկա, և Կիրանցը քվեարկում է՝ հայրենակցական հոգեբանությամբ. մեր տղեն ա, մեր իջևանցին ա, մեր քոլից ա։ 21-րդ դարում պետության և սեփական անվտանգության մասին նման պատկերացումների դեպքում տրամաբանական շարունակությունը առաջիկայում լինելու է՝ մեր մաքսակետից ա, մեր նայող թուրքն ա, մեր աղան ա և այլն։

Հայացք կողքից

Հայաստանն այս պահին կիսապետություն է՝ դիմադրողականության խիստ ցածր ցուցանիշներով։ Եվ որպես այդպիսին՝ կանգնած է բավական ագրեսիվ երկու լուրջ պետությունների՝ ադրբեջանա-թուրքական ճնշման տակ։

Ունենք «դաչաների իշխանություն», որն ապրում է բացառապես իր համար, չի խոսում սեփական ժողովրդի հետ և չունի պատկերացումներ՝ հետագա կորուստները կանխելու համար։ Ունենք հասարակություն, որը բոլոր հնարավոր ձևերով փորձում է օտարանալ պետությունից։

Այս պայմաններում տեղի է ունենում պետականության սրընթաց և ինստիտուցիոնալ դեգրադացիա։

Մեր առաջ կանգնած խնդիրը շատ ավելի խորն է։ Եվ Հայաստանում այսօր չկա որևէ ձևաչափ, որը կարող է ամբողջությամբ գնահատել վիճակը և, լուծումներ առաջարկելով, փոխել վիճակը։ Խնդրի բարդությունը պարտադրում է ռեսուրսների կոնսոլիդացիային ուղղված քայլեր, ձևակերպումների և գործելաոճի նկատելի վերանայում։ Հրատապ խնդիր է միջընտրազանգվածային երկխոսություն սկսելը։

Հունիսին ՔՊ ընտրած 680 հազարը մեր հայրենակիցներն են, և իրենք այսօր իրենց աչքերով տեսնում են պետության կազմաքանդումը, և նրանցից շատերն արդեն գիտակցում են վտանգի չափերը։ Վտանգն ընդհանուր է՝ բոլոր ընտրազանգվածների համար։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչ են այս պայմաններում մտածում և առաջարկում նրանք։ Այնպես, ինչպես ընտրություններին տանը մնացած 800 հազարը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>