«Շուռնուխից Տաթև տանող ճանապարհն անցնում է սարերի, ձորերի միջով»․ Փոստանջյան. Տեսանյութ
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2021 թվականի օգոստոսի 27-ի տեսանյութը, որտեղ ներկայացնում է Շուռնուխից դեպի Տաթև տանող այլընտրանքային ճանապարհը․ «Ցանկացած մարդ, եթե ուզենա ուղևորվի Շուռնուխ, Գորիսից շուրջ 60 կմ պետք է սարերով, ձորերով անցնի, մոտավորապես այդքան էլ կկազմի այստեղից դեպի Կապան գնալը»,- ասել է Փոստանջյանը։

