Արարատ Միրզոյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սուրբ Հողում հայկական ժառանգությանն առնչվող հարցերը
Դիտել նաև
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. Ի՞նչ են ուզում ցույց տալ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների հարուստ պատմամշակութային կապերը և ավանդական բարեկամությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի և կարևորել հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:
Քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։

