Կապանում ՔՊ հանրահավաքին մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ
Դիտել նաև
Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում
Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում
Մեծ հանրահավաք է սպասվում
Մեծ հանրահավաք ի պաշտպանություն Արցախցիների իրավունքների․ 4 պահանջ կներկայացնեն իշխանությանը
Փաշինյանի գրկից վերջերս իջած մարդը չի կարող շարժմանը պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Համացանցը քննարկում է Կապանում ՔՊ-ի երեկվա նախընտրական հանրահավաքը: Օգտատերերը նշում են, որ տեսնելով լուսանկարները՝ մտածել են, թե կապանցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման, սակայն պարզվել է, որ մասնակցում են ՔՊ-ի քարոզարշավին: Հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ մարզպետարանի հետ միասին: Եվ չնայած դրան՝ այդպես էլ չի հաջողվել մարդկանց բազմություն ապահովել:
Ասում են՝ կապանցիներն ի սկզբանե բոյկոտել են քարոզարշավը. տեղի իշխանությունները հրահանգել են պետական կառույցների, հիվանդանոցի, դպրոցի աշխատակցիներին ներկա գտնվել հրապարակում: Ըստ լուրերի՝ հավաքվածների թիվը չի գերազանցել մի քանի տասնյակը:

