Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության երկարաձգումը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (մեջլիսը) հաստատեց Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայությունը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկը ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
Դեմ է քվեարկել միայն քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ)։
Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում տեղակայված՝ շուրջ վեց տասնյակ զինվորականներից կազմված թուրքական զորախումբը դիտորդական առաքելություն է իրականացնում ռուս զինվորականների հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնում:
Դիտորդական առաքելության իրականացման շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության են եկել 44-օրյա պատերազմից հետո։

