Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

«Կարճ ասած»․ Ընդդիմության ընդդիմությունը` Նիկոլի հաճախորդ. Տեսանյութ

Իմ այսօրվա ընտրած թեման բավականին վաղուց է, որ մտքումս է, բայց մի տեսակ չէի անդրադառնում` մտածելով, որ ժամանակ է` կանցնի ամեն բան իր տեղը կընկնի, կպարզվի։ Բայց տեսնում եմ, որ չէ, չի անցնում, շարունակվում է, որոշեցի անդրադառնալ, իմ մտքերը ձեզ փոխանցեմ։ Անկեղծորեն, ես չեմ հասկանում, թե ինչ են ուզում մարդիկ, որոնք տարբեր չափերի ազդեցություն ունեն Հայ քաղաքացիական որոշ խմբերի վրա, ունեն համակիրներ, ունեն ընթերցողներ․ անընդհատ հարց է առաջանում, սրանք՝ ում և ինչի դեմ են պայքարում և որն է վերջնական նպատակը։ Կարծես թե ամեն բան պետք է որ պարզ լիներ, բայց պարզվում է, որ այդպես չէ։ Էկեք տեսնենք։  

Տեսեք, Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները շատերս դիտարկում էինք որպես պետության փրկության դուռ Նիկոլից ազատվելու միջոցով։ Իհարկե՝ կային նաև ուժեր, որ այս ընտրությունները դիտարկում էին խառը ժամանակների ընձեռած լավ հնարավորություն ԱԺ-ում խցկվելու համար, բայց դրանք դեռ մի կողմ։ Ո’չ Նիկոլից ազատվելը ստացվեց, ոչ էլ թվարկածս մյուս ուժերի փորձը։ Բայց Հայաստանում ձևավորվեց արդեն այլ տեսակի ընդդիմություն։ Բոլորիս աչքի առաջ են, թե ով ինչպիսի պայքար էր մղում, ինչպիսի գործարքների էր գնում և շատ բաներ էլ, որոնք աչքներիս առաջ չեն, առնվազն հստակ տեղեկություններ ունենք, թե ինչեր են կատարվել։ Դրա մասին չենք խոսել էն ժամանակ, քանի որ մեր թիրախում միայն հայ ժողովրդի հակառակորդ իշխանությունն էր ու այդ մասին չենք խոսում նաև հիմա, որովհետև մեր թիրախում դարձյալ այս իշխանությունն է։ Բայց կարևոր արձանագրումներ կան, որ պետք է անենք. Ես` լրագրողs, կփորձեմ իմ դիտարկումնեն ու փաստարկները ներկայացնել։ Դուք ձեր հերթին դատեք։

Ի՞նչու «Հայաստան» դաշինքին չհաջողվեց վռնդել այս իշխանություններին։ Այս հարցը շատ ենք տալիս մեկս մյուսին։ Իմ կարծիքով, պատճառներից մեկն ու ոչ վերջին տեղում, այն էր, որ ընտրության մասնակիցների մի մասը կապիտուլյանտ թիմից ոչ պակաս էին հարվածում Նիկոլի համար մեկ հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի թիմին։ Բոլորը Նիկոլի դեմ պայքարելուն զուգահեռ, մի պահից սկսած, պայքարում էին երկրորդ նախագահի դեմ։ Որքան էլ որ տարoրինակ հնչի, ինչ-որ պահից սկսած` Նիկոլին ընդանհրապես մոռացան, ու շարունակ պայքարում են նախագահ Քոչարյանի դեմ։ Քոչարյանինը պարզ էր՝ իր թիրախում երկիրը էս վիճակին հասցրած Նիկոլի իշխանությունն էր։ Իսկ Քոչարյանը ո՞ւմ թիրախում էր։ Պարզ է, կասեք՝ իշխանության։ Դա էլ է հասկանալի։ Բա էն մյուսները, որ իբր դավաճանի դեմ էին ելել, մեկ էլ տեսնես՝ Նիկոլից եռանդուն Քոչարյանին են քլնգում։ Մի պահ նենց տպավորություն էր, որ Նիկոլն արդեն գնացել է, Արցախի հարցերը լուծվել են, սահմանները անվտանգ են, կյանքը ուրախ-ապրուստը ձրի, մնում է Քոչարյանի հարցը լուծեն ու տաք արևի տակ պառկեն, հանգստանան։   

Պատերազմի ելքից, հետպատերազմյան իրականությունից ու ընտրությունների ելքից դասեր չքաղեցինք այդպես էլ։ Մարդիկ կան, չէ՞, որ Նիկոլ չեն ուզում, կարծես անգամ ատում են, բայց դե ոչինչ չեն անում, բացի խոսելուց կամ գրելուց, անողներին էլ պոզ ու պոչ են կպցնում։

«Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքը բավականին կարևոր էր որոշ ընդգծումների համար։ Հանրահավաքին ավտոբուսներով մարդիկ չէին բերվել, մարզպետներն ու քաղաքապետերը չէին հայտարարել՝ այսինչ հատվածում մեքենաները սպասում են։ Չէին սպառնացել, թե պետական գործից կհեռացվեք, ընտանիքով ելեք-եկեք։ Մարդիկ իրենք ելել-եկել էին։ Այսինքն, ինձ անձամբ հետաքրքիրը դա էր, հասկանալ՝ Հայաստանում կա՞ն բավարար թվով մարդիկ փողոցային գործընթացների համար։ Արձանագրվեց, որ կա։ Հիմա մամուլն ու ինտեռնետը առավոտից իրիկուն քննարկում է՝ Քոչարյանի հանրահավաքին քանի հոգի էր մանակցում, Դաշինքի հետ աապագա կա թե չկա, թուլացել է, լավ էր, վատ էր և այլն։

Հիմա, արդեն, իսկական ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ այս իշխանությունը Հայաստանը կործանման է բերել, զգաստանան, իրենք իրենց հարց տան՝ իրենք հիմա ո՞ւմ դեմ են պայքարում՝ Նիկոլի՞, թե՞ Քոչարյանի, որը պայքարում է սրանց դեմ։ Տպավորություն է, թե սահմանի լարվածություն չկա, զոհեր չկան, Երասխում չեն կրակում, Խաչիկ գյուղում չեն կրակում, Սյունիքում առաջ չեն գալիս, Շուշիից չեն կրակում-սպանում։ Տղերք, մի հատ եկեք հասկանանք՝ դուք հիմա ինչի՞ց եք վախենում, որ հարձակում եք սկսել Քոչարյանի դեմ։ Մի հատ հասկանանք էլի ձեր ուզածը։ Ուզում եք Նիկոլը հեռացվի, Քոչարյանը չի կարողանում, դուք ավելի արդյունավետ ձևեր գիտե՞ք, է արեք։ Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։

Ռոբերտ Քոչարյանի թե՛ պաշտոնավարման ժամանակ աշխատանքը, թե՛ այս իշխանազավթումից հետո աշխատանքը բոլորի աչքի առաջ է։ Մարդը հաղթել է պատերազմ, հայրենիք է ազատագրել բոլորիս համար, մարդը Հայաստան է կանգնեցրել ոտքի, տնտեսություն է վերականգնել փլուզումից հետո, բանակցել է ու ոչ մի թիզ չի զիջել, նրա օրոք ապրել եք Հայաստանի պատմության ամենախաղաղ ու իրականում ամենից հպարտ տարիները։ Պաշտոնավարումն ավարտել-գնացել է իր կյանքով ապրելու։ Իշխանզավթումից հետո առաջինը հենց նրա հետևից ընկան։ Չխուսափեց պատասխանատվությունից, եկավ, կանգնեց դեմները, նստացրեցին՝ նստեց, ապացուցեց, որ իր դեմ շինծու գործ է բացվել, վերականգնեց իր հեղինակությունը, որը 20 տարի հետևողականորեն փորձել են գցել։ Իր նկատմամբ քաղաքական հետապնդումից խոսելու փոխարեն բանտից հարցազրույց էր տալիս ու խոսում էր երկրի վիճակից, ասում էր՝ սխալ եք անում, երկրի ներսում, դրսում ու Արցախի վերաբերյալ քաղաքականությունը սխալ է ու այսպիսի արդյունքներ է ունենալու, ուշքի եկեք։ Չլսեցին, երկիրը տարան կործանման, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էր, որ պատասխանատվություն ստանձնեց ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնելու։ Այո, ընտրություններում հաղթել չհաջողվեց, բայց պայքարը չավարտեց, նույն իր կշռադատված համառությամբ շարունակում է։ Ես՝ որպես լրագրող, դա եմ տեսել և տեսնում։ Դու՛ք ի՞նչ եք տեսնում, այլ բան ե՞ք տեսնում քան ձեր աչքերը, կամ ականջներն են լսում։ Հիմա ի՞նչ եք ուզում։ Ինչ-որ մանր-մունր ստատուսչիներ մեղադրում են ո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի՞ն։ Ինչի՞ մեջ։ Որ լավ չի պայքարու՞մ․․․ է դուք ավելի լավ պայքարեք։ 

Այո, բարդ է, բարդ է Քոչարյանի գործը, որովհետև դժվար է մի իշխանություն փոխել, որը աներես է, սուտասան է, որին դեռ հավատում են, իսկ մնացածներն էլ փոխանակ օգնեն՝ քո դեմ են պայքարում, քեզ են քննում, քննադատում։ Ու ամենից խնդալուն էլ է դա, իրենցից ոչ մեկը պատրաստ չէ պատասխանատվությունը վերցնել, բայց քննադատում են, թե սա լավ չի, նա է սխալ, սենց մի արա, նենց արա։

Իսկ գուցե խնդիրը չի լուծվում ոչ թե նրա համար, որ ընդդիմությունն է վատը, այլ, որ ոչ բոլոր «ընդդիմադիրներն» են «ընդիմադիր», շահագրգիռ, որ Նիկոլը հեռանա։ Լավ հլը մի հատ հարց տվեք թե՛ որոշ հին ուժերի, թե՛ նոր ու նորահայտ ուժերի ու ենթադրվող հայտ ներկայացնողների՝ ինչի՞ է մի տեսակ սիրտներդ տաք էդ կապիտուլյանտների նկատմամբ։ Ի՞նչ է, ձե՞ռք է տալիս խոցելի ու խեղկատակ իշխանություն ունենալը։ Ունենաք, պահեք պահպանեք, որ ի՞նչ անեք։ Եթե ձեր հույսը էն ա, որ էնքան երկիրը քամվի, մինչև դուք թափ հավաքեք, ասեմ, որ դրա ժամանակը էլ չունեք։ Նախ եթե կարողանայիք, հիմա հավաքել էիք։ Երկրորդը, միքիչ էլ, տակը բան չի մնա, որ դուք էլ ձեր տեղը գտնեք․ ուղղակի բան չի մնա։

Ասում են՝ Քոչարյանի մտքին ի՞նչ կա, ի՞նչ ձևով է լուծելու հարցերը։ Հարց եմ տալիս էդ քաղաքական մտքի գիտակներին․ իսկ ինչո՞ւ պետք է նախագահ Քոչարյանը իր բոլոր քայլերը ձեզ պատմի, էլ չեմ ասում՝ ձեր կարծիքը հաշվի առնի։ Չէ, բայց ինչի՞, էլի։ Ինչ-որ ձևեր գիտեք, որը չի արվո՞ւմ, էլի եմ ասում՝ դուք արեք։ Պայքարի ձևը, ոճը, քայլերը դուրներդ չի՞ գալիս, հելեք արեք, որևէ մեկը ձեր ձեռքից բռնել է՞։ Չեք անելու, չէ՞, որովհետև ստատուսչիներ եք, ուրիշ բանի ընդունակ չեք, ֆեյսբուքով լայվ մտնեք կամ կոմպի դիմաց կռիվ տաք։ Կրկնում եմ՝ վա՞տ են անում, հել դու արա, քո օրինակը ցույց տուր, քա՞նի հոգու հետևներիցդ կտանեք, տարեք։ Թե չէ՝ դաշտը պղտորելը հեշտ է, գործ անելն է դժվար, Նիկոլը՝ ձեզ օրինակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>