Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Անհասկանալի է ԵԽ համազեկուցողների ձեւակերպումը, թե ՀՀ-ում քաղաքական ճգնաժամն ավարտվել է. Հայկ Մամիջանյան

ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով համազեկուցողների՝ Հայաստանի մասին հայտարարությունը խիստ զարմանալի ու անհասկանալի է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար։ Այս մասին նա ասաց, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե նախորդ անգամ համազեկուցողները ժողովրդավարության զեկույցի պատրաստման ընթացքում հարկ չէին համարել հանդիպել ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ՝ ոչ խորհրդարանական, ոչ էլ արտախորհրդարանական, ապա այս անգամ հանդիպումների ընթացքում ես ու ընդդիմադիր մյուս գործիչները բարձրաձայնել ենք լուրջ խնդիրներ։

Ուստի փաստել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավարտվել է, զսպումների ու հակակշռումների մեխանիզմներն աշխատում են մի երկրում, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է կապիտուլյանտի ձեռքում, անհասկանալի է ու զարմանալի:

Եթե նշված հայտարարության մեջ մի փոքր խնդիր է դիտարկվում վիրավորանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակումներ է մտցնում լրատվամիջոցների ու քաղաքացիների նկատմամբ, այն էլ պատերազմից հետո ատելության խոսքի եւ ապատեղեկատվության տարածման համատեքստում, որը ոչ մի աղերս չունի դրա հետ, եւս անհսկանալի է: Խոսքը իշխանական պաշտոնյաների՝ իրենք իրենց պաշտպանելու օրինագծի մասին է, որով դրամական տուգանքներով խեղդում են այլակարծությունը: Ես տեղյակ չեմ մի դեպքի, երբ ընդդիմադիր գործչի դեպքում աշխատի այդ օրենքը: Երբ իրենց ֆեյքերը փորձում են վիրավորել ընդդիմադիր գործիչներին, դա նորմալ է, բայց իրենց նկատմամբ միանգամից քրեական հետապնդում պետք է սկսվի»,-ասաց նա, փոխանցում է NEWS.am-ը։ 

Մամիջանյանը նկատեց, որ զեկույցում խոսք կա դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին, մինչդեռ ոչ մի բառ չկա այդ ոլորտում առկա հսկայական հետքայլի մասին, մասնավորապես, դատական գործերի մակագրումը ձեռքով իրականացնելու վերաբերյալ։

«Այդ զեկույցում որևէ բառ ասված չէ ոչ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին, ոչ փաստացի այս պահին կալանավորված 2 պատգամավորների մասին: Ոչ մի տառ ասված չէ այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը չեն կարող երկրից դուրս գալ պատգամավորական գործունեությունն իրականացնելու համար: Ամեն անգամ երկրից դուրս գալիս մենք պարտավոր ենք թույլտվության համար դիմել քննիչներին»,- ասաց Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ իր համար անհասկանալի է ձևակերպումը, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է. «Որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այն կամայականությունները, որն իրականացնում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ընդդիմադիր պատգամավորներին ուժով դահլիճից դուրս բերելու հետ կապված, սրանցից ոչ մեկն արտացոլված չեն այս հայտարարության մեջ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի զեկույցը, եթե այն լինի, որովհետեւ այն կարող է կազմվել, կարող է չկազմվել։ Բայց եթե զեկույցը լինի այս հայտարարության ոճի մեջ, ապա այն բացարձակ ոչ մի աղերս չի ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի գնահատականների հետ»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>