Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
25
Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Պատերազմ Արցախում
Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ

Ի՞նչ է մեդիագրագիտությունը

Մեդիագրագիտություն

Հերթական հարցազրույցիս ընթացքում զրուցակցիս հարցրեցի, թե ով է մեդիագրագետ մարդը եւ ինչ է մեդիագրագիտությունը, նա պատասխանեց այնպեն, ինչպես ինքն էր պատկերացնում այդ տերմինի նշանակությունը, սակայն հարցազրույցից հետո (մեր լեզվով ասած՝ Off record) ասաց, որ սխալ հարց էի ընտրել իր համար, քանի որ նա լրագրող չէ, եւ կարող է չիմանալ, թե ինչ է մեդիագրագիտությունը։

Այդ դեպքից հետո սկսեցի մտածել, միգուցե ճիշտ էր ասում՝ մեդիագրագետ պետք է լինեն միայն լրագրողները, միգուցե դա մասնագիտական, ասեմ ավելին՝ նեղ մասնագիտական եզրույթ է, որի մեկնաբանությունը պարտավոր չէ իմանալ օրինակ ինժեները կամ ֆիզիկոսը, կամ լեզվաբանը։ Այս հոդվածիս մեջ կպատմեմ մեդիագրագիտության սահմաանների իմ ընկալումների մասին, կփորձեմ պարզել՝ ով է մեդիագրագետ սպառողը։

Ի՞նչ է մեդիագրագիտությունը, ո՞վ է մեդիագրագետ սպառողը

Մեդիան զանգվածային հաղորդակցման բազմաշերտ միջոց է, մեդիագրագետ է այն մարդը, ով հստակ պատկերացնում է ինչպես ճիշտ օգտվել զանգվածային հաղորդակցման միջոցից/միջոցով։ Մեդիագրագետ մարդը, անկախ մասնագիտությունից, կարողանում է գտնել, տարածել, քննարկել, մեկնաբանել տեղեկատվությունը՝ պահպանելով գրագիտության որոշակի սահմաններ։

Գրված կանոններ որպես այդիպիսին չկան, որոնց հետևելով դու կարող ես հանգիստ շունչ քաշել և քեզ մեդիագրագետ անվանել։ Սակայն կան չգրված, բայց կարևոր և առավել տարածված չափանիշներ։

Լինել գրագետ, տարածել միայն ճշտված, հաստատված տեղեկատվույթւոն։ Տարածել այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է հստակ փաստեր, չի պարունակում պրոպագանդայի կամ մանիպուլյացիայի մասնիկներ՝ դրանով մոլորության մեջ գցելով տվյալ հարթակի այլ օգտատերերին։ Այդպիսով մեդիագրագետ օգտատերը կարողանում է ստեղծել հարթակ, որը վստահելի է իր ընկերների, ծանոթների եւ պարզապես սոցիալական ցանցի ընկեր-օգտատերերի համար։

Մեդիագրագետ սպառողն այն մարդն է, ով չի տրվում տարաբնույթ սադրանքների, չի ընկնում մոլորության մեջ, հստակ գիտի ինչպես օգտվել մեդիայի տարբեր գործիքներից։

Կարողանում է օգտվել միջազգային լրահոսից, կարդալ տեղեկանալ, բայց չտարածել եւ մոլորության մեջ չգցել ուրիշներին՝ անհայտ ծագում ունեցող կայքերի տարածած ինֆորմացիայով։ Հայաստանի պարագայում կարեւոր է այս չափանիների պահպանումը սահմանային լարվածության ժամանակ։ Պետք է հստակ գիտակցել, որ մեդիան հզոր զենք է, երկրի հայելին է, եւ պետք է ծայրահեղ զգույշ լինել ցանկացած ինֆորմացիա տարածելիս։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ասած․ չտարածել ինֆորմացիա «Չնթռլո» կայքերից։

Մեդիագրագետ սպառողը կարողանում է հաղորդակցվել մեդիա դաշտում, սոց կայքերում հասկանալի մատչելի, գրագետ լեզվով։ Երբեք չի մասնակցում մանիպուլյացիոն եւ ոչինչ չասող քննարկումներին։

Մասնակցելու դեպքում մեդիասպառողը վերլուծում է, գնահատում է ներկայացված ինֆրոմացիան, սկսում է հաղորդակցվել ըստ էության, երկուստեք փոխըմբռնման եւ արդյունավետ եզրեր գտնելով։

Անկախ մասնագիտությունից գրագետ մեդիասպառողն այն մարդն է, ով հետևում է երկրի լրահոսին, նորություններին, կարողանում է ճիշտ ընկալել ներկայացված ինֆորմացիան, վերլուծել եւ գնահատել։

Մեդիագրագետ լրագրողը

Լրագրողը տեղեկատվությունը պետք է կարողանա գտնել, տարբերակել, դարձնել հնարավորինս մատչելի եւ հասկանալի։ Մեդիագրագետ լրագրողը չպետք է խեղաթյուրի տեղեկատվությունը, չպետք է ներկայացնի ըստ իր կամ խմբագրության հայեցողության, չպետք է կատարի պատվեր, թաքցնի փաստերը և, ամենակարևորը, չավելացնի սեփական ենթադրություններն ու մեկնաբանությունները, պետք է բացառի մանիպուլյացիոն ինդիկատորները նյութի մեջ։

Մեդիագրագետ լրագրողի համար կարևոր է արտահայտման ամենահասկանալի, մատչելի լեզուն, ամենակարեւորը՝ դրա արտահայտման միջոցը։

Մեդիագրագետ լրագրողը չպետք է մեդիասպառողին ներկայացնի նյութը բովանդակությանը չհամապատասխանող գլխագրով։

Պետք է խուսափի ժամանակավրեպ նյութեր հրապարակելուց։ Շատ հաճախ մեդիասպառողը տարածում է տեղեկատվություն՝ չիմանալով, չճշտելով դրա արդիականությունը։ Այսպիսով շղթակայան սխալ ընթացք է սկսվում։

Կարևոր է լրագրողի կողմից էթիկական նորմերի պահպանումը, դրանց կիրառումը սոցիալական կայքերում։ Լրագրողը պետք է հաշվի առնի, որ ինքն այլ մասնագիտություն ունեցող մարդուց տարբերվում է նրանով, որ իր տարածած նյութերն ու արված մեկնաբանությունները ընկալվում են իբրև ստույգ և ճշգրիտ։

Այդուհանդերձ, իհարկե, լրագրողը կարող է լինել գրագետ, պահպանել էթիկայի նորմերը, բայց տարածել գեղեցիկ փաթեթավարված քարոզչություն՝ մոլորության մեջ գցելով մեդիասպառողին։ Այստեղ բավարար չէ լինել պարզապես տեղեկացված և գրագետ։ Կարևոր է հիշել լրագրող լինելու իրական առաքելությունն ու չդառնալ գործիք։

Միգուցե իմ ինտերվյուերը ճիշտ էր՝ շղթայական կապի առաջին և ամենակարևոր օղակը հենց լրագրողն է։ Լրագրողը պետք է իմանա մեդիագրագիտության գրված և չգրված օրենքները, մատուցի այնպիսի ինֆորմացիոն հոսք, ստեղծի այնպիսի մեդիա աշխարհ, որտեղ մեդիա սպառողը կարող է տարածել լուրերն առանց ճշտելու և առանց կասկածելու դրանց ճշմարտացիության վրա։ Չգիտեմ, կատարյալ աշխարհում միգուցե այդպես լինի, բայց մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ կարևոր է սովորել, սերտել մեդիայի աշխարհից գրագետ օգտվելու կանոնները։

Հետգրություն․ Այս հոդվածս գրելու համար երկար ժամանակ պահանջվեց․ ոչ մի կերպ չէի կարողանում հավաքել մտքերս, փաստերն ու ձեռքիս տակ եղած նյութերը, խմբագրել ու առանձնացնել կարևոր կետերը։ Միգուցե իմ կարծիքը չհամընկնի ձեր պատկերացումների հետ, ուստի խնդրում եմ անպայման նշել այն բոլոր կետերը, որոնք ըստ ձեզ պետք է ունենա մեդիագրագետ մարդը։

Հետգրություն, հետգրություն

Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ ինձ համար մեդիագրագիտության որոշակի չափանիշ է գրադարձությունից (տրանսլիտ) հրաժարվելը։ Գրե՜ք հայատառ։

Ահա այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ հոդվածս գրելիս

Մեդիագրագիտություն. Մանանա Ասլամազյան

Սամվել Մարտիրոսյան – Մեդիագրագիտություն

Media.am – Մեդիագրագիտության ձեռնարկ

Հաջորդ հոդվածիս թեման՝ Դաջվածք․ անե՞լ, թե՞ ոչ։

Աննա Իսախանյանի բլոգից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>