Մխիթարյանը հնարավոր է հեռանա Ռոմայից
Դիտել նաև
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է La Gazzeta dello Sport-ը։
Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։
Աղբյուրը նաև ավելացնում է, որ ՄՅՈՒ-ից հետո մինչ այժմ Մխիթարյանի և «Յուրահատուկի» հարաբերությունները դրական առաջընթաց չեն գրանցել։
Եթե հունվարին Մխիթարյանը համապատասխան առաջարկ ստանա, ֆուտբոլիստը կարող է լքել հռոմեական ակումբը։