Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Մայիսի 9 VS նոյեմբերի 9

2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրվեց խոշոր գողություն։ Հայ ժողովրդից գողացվեց մեկ այլ 9՝ մայիսի 9–ի եռատոնը։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝ Շուշին ընկած էր արդեն նոյեմբերի 5–6–ին, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ին «Հաղթելու ենք»–ի շրջանակներում հայտարարում էր, որ Շուշիի համար մարտեր են ընթանում։ Նա հերթական անգամ խաբում էր։ Խաբում էր, որ հետո նույն օրվա երեկոյան ստորագրեր պարտության/կապիտուլյացիայի տակ։ Հաղթական 9–ի փոխարեն հայ ժողովրդին նա նվիրեց պարտության 9–ը։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հայ ժողովրդից մայիսի 9–ի եռատոնը գողանալու հիմքերը դրվեցին ․․․ մայիսի 9–ին։ 2018–ի մայիսի 9–ին։

Փաշինյանը փողոցից վարչապետի կաբինետ տեղափոխվելու հաջորդ օրը՝ 2018–ի մայիսի 9–ին գնացել էր «դեպքի վայր»՝ Արցախ։ Նա Ստեփանակերտում էր՝ եռատոնը նշելու համար, բայց արեց հայտարարություն, որից պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը շուտով զրկվելու է եռատոնից։

Ն․ Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ ինքը չի ներկայացնում Արցախին, չի բանակցելու Արցախի անունից։ Նա ասաց նաև, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը և վե՛րջ։ 

Փողոցի վարչապետի այս հայտարարություններն առաջին հայացքից ռազմահայրենասիրական էին, հեղափոխական ու ողջույնվեցին «առաջադեմ» հանրության կողմից, սակայն իրականում դա ՀՀ դիվանագիտական խոշոր պարտության նախերգանքն էր, պատերազմի սանձազերծման սկիզբը, Արցախի պետականության կորստի ազդարարումը, ՀՀ ինքնիշխանության մակարդակի շեշտակի իջեցման մասին անոնսը։

Արցախը բանակցային սեղանի շուրջը չհայտնվեց, Փաշինյանն Ալիևի հետ, հակառակ իր հրապարակային հայտարարությունների, բանակցեց («Ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք, այն էլ՝ սեփական զրոյական կետից»), Ադրբեջանի ղեկավարին խոստումներ տվեց ու փոխարենը նրանից ժամանակ խնդրեց ներքին կյանքում ոտքը պնդացնելու համար, հայտարարեց, որ «Արցախը հայաստան է, և վե՛րջ» ու միևնույն ժամանակ ձգտեց բավարարել Ադրբեջանի ժողովրդին։

Հետո եղավ պատերազմ։ Նիկոլի բերած ու Նիկոլի պարտված պատերազմը։

Հիմա նա «Խաղաղության դարաշրջան» է բացում այնպես, ինչպես մինչև պատերազմն առաջարկում էր Արցախի խնդիրը լուծել սեփական կաբինետում ծնված «Մյունխենյան սկզբունքներով»։ Արդյունքը տեսանք։

Հայ ժողովրդին մայիսի 9–ից զրկելուց հետո համառորեն համոզում են ու ներշնչում, որ նոյեմբերի 9 ավելի լավ տոն է, քանզի պարտված ազգ լինելն ավելի բնական վիճակ է, քան հաղթածը։ Համ էլ՝ նոյեմբերի 9, ըստ պարտության խորհրդանիշի, «Խաղաղության դարաշրջանի» բացման օր է։ Դե՛, «Հաղթելու ենք»–ի պես, էլի՛։ Պայքարը, հետևաբար, մայիսի 9–ի ու նոյեմբերի 9–ի կողմնակիցների միջև է՝ անկախ կուսակցական ու այլ տիպի պատկանելությունից։

Մայիսի 9 VS նոյեմբերի 9։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>