Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Թիկնազորով բեռնակիրն ու զրահաբաճկոնով հավաքարարը՝ Կառավարության շենքում. Տեսանյութ

168.am-ը գրում է. «Պոպուլիզմը ինչ-որ իմաստով նման է համավարակներին, օրինակ՝ կորոնավիրուսին։ Այն սկզբում դրսևորվում է մի ձևով, ապա մուտացվում է՝ ստանալով նոր արտահայտություններ։ Ընդհանուր առմամբ, պոպուլիզմն անշառ ժամավաճառություն է, երբ դրանով զբաղվում են մերձքաղաքական շրջանակներում՝ լավագույն դեպքում մի քանի մանդատ ստանալով պառլամենտում։ Բայց երբ պոպուլիզմը դառնում է պետական քաղաքականություն՝ պոպուլիզմի՝ իշխանության գալու բերումով, երկրի  հետ տեղի է ունենում այն, ինչ պոպուլիստի հայտարարություններին խաբվող ընտրողների գիտակցության պարագային.  պետությունը բռնաբարվում է ու ենթարկվում է կոռոզիայի։

Հենց դա է հիմա տեղի ունենում Հայաստանի հետ, որի վարչապետը խաբել է առանց բացառության բոլորին, բայց առաջին հերթին ու առավելապես նրանց, ում համոզել է, թե ինքը ժողովրդի մասնիկ է՝ բոլորից մեկն է։

«Հայաստանն ունի 3 միլիոն վարչապետ» գռեհկաբանությամբ մարդկանց մոլորեցրած Նիկոլ Փաշինյանը հիմա ամբողջությամբ վայելում է «Հայաստանն ունի մեկ վարչապետ» օբյեկտիվ իրողությամբ պայմանավորված բոլոր արտոնությունները՝ միաժամանակ հանդիմանելով քաղաքացիներին, որ նրանք չեն գնում ու չեն զբաղեցնում հազարավոր ազատ աշխատատեղերն այնպիսի ոլորտներում, որոնցում աշխատողները ոչ թե շրջում են հարյուրավոր թիկնապահներով ու զրահապատ մեքենաներով, այլ կատարում են ծանրագույն ֆիզիկական աշխատանք՝ ընդամենը օրվա հաց վաստակելու չնչին աշխատավարձով։

Ահա, ուրեմն, մարդը, ով Հանրապետության հրապարակից մինչև Բաղրամյան պողոտա հսկայաքանակ ավտոշարասյունով, ուժային կառույցներից ներգրավված և անվտանգության բազմաթիվ աշխատակիցներով տեղաշարժվելու համար պետական բյուջեից, բոլորիս վճարած հարկերից ամսական ծախսում է միլիոնավոր դրամներ, քաղաքացիների վրա մուննաթ է գալիս այն բանի համար, որ նրանք հերթ չեն կանգնում օրական 5000 դրամ աշխատավարձ վճարող աշխատատեղերը զբաղեցնելու ու իրենց դանդաղ մահվան դատապարտելու համար։ Հեծանվով կամ մետրոյով աշխատանքի գնալու նրանց դատարկ կոչերի, տեսանյութերի ու լուսանկարների մասին նույնիսկ չենք խոսում…

Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է օգտվի բոլոր այն արտոնություններից, որոնք օրենքով կամ նույնիսկ չգրված կարգով նախատեսված են երկրի ղեկավարների համար։ Բայց հենց Նիկոլ Փաշինյանը չպե՛տք է օգտվի այդ արտոնություններից, որովհետև նա իշխանության է եկել այդ արտոնությունները, ճոխ կյանքը տարիներ շարունակ քննադատելով ու ամենակարևորը՝ մարդկանց խոստանալով, որ իշխանության է գալիս, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ մնացած 3 միլիոն քաղաքացիներն օգտվեն ճիշտ նույն արտոնություններից։ Եվ քանի որ ՀՀ 2.999.999 քաղաքացիներ չեն օգտվում այդ արտոնություններից, Նիկոլ Փաշինյանը ևս չպետք է օգտվի դրանցից։

Ասվածը, իհարկե, չի տեղավորվում բանականության որևէ օրենքի շրջանակում, բայց հենց դա է տեղին Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագային, քանի որ այն ևս դուրս է բանականության որևէ օրենքից։ Եվ քանի որ ֆիզիկապես Նիկոլ Փաշինյանի խոստումն իրագործելի չէ, ու Հայաստանի Հանրապետության 2.999.999 քաղաքացիներ չեն կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը ու չեն կարող օգտվել դրա ընձեռած արտոնություններից, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին իր տված խոստումն իրագործելու համար պետք է կատարի բոլոր այն աշխատանքները, որոնք չկատարելու համար մեղադրում է քաղաքացիներին։

Ահա այդ խոստումն իրագործելու համար Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է աշխատել՝ որպես բեռնակիր, երեքշաբթի օրերին պատշարություն անել, մնացած օրերին՝զբաղվել զոդման կամ սանմաքրման աշխատանքներով։ Այլապես նա պարտք է մնալու Հայաստանի 2.999.999 քաղաքացիներին, որոնց թիվը, ի դեպ, իր պաշտոնավարման շրջանում նվազել է առնվազն 13.000-ով՝ պատերազմի 5000 զոհերի  ու կորոնավիրուսից մահացած 8000 քաղաքացիների հաշվառմամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>