Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Թուրքիայի հետ գնալ խաղաղության՝ ժամանակավրեպ է և նշանակում է խաղաղություն մուրալ. Օհանյանը պատասխանում է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին իր ունեցած հարցազրույցի ժամանակ տեսակետ հայտնեց, որ ներկայիս ընդդիմադիրները, որոնք դեմ են հայ-թուրքական բարիադրացիական հարաբերություններին և կարծում են, որ այն հայ ժողովրդին թրքացման է տանում, ժամանակին հենց իրենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձեր են կատարել:

Խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նախկին իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ երբևիցե դեմ չեն եղել տարածաշրջանում խաղաղության և տարածաշրջանային երկրների հետ դիվանագիտական հարաբերություններին՝ նույն Թուրքիայի հետ. «Նախկին իշխանությունը դեմ չէ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին, սակայն առանց նախապայմանների: Նախապայմանները Արցախի հարցն է և մեր Ցեղասպանության խնդիրը, այդ պատճառներով էլ նախկին իշխանությունների կողմից դա մերժվեց: Այս ամենը տարբերվում է այսօրվա իրավիճակից»,- նշեց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով՝ այսօր չկա այդ իրավապայմանագրային հենքը: 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության օրակարգում չկա խոսք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ իրենց հիմնական թեզը դիմադրողականություն ստեղծելն ու Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափմանը ոչ ասելն է. «Այս ամենը համընկել է այն խոսակցությունների հետ, որ ասում են՝ սպասվում է նոր փաստաթղթի ստորագարում. հիմա այդ  փաստաթուղթը կստորագրվի հանդիպման ժամանակ, թե առանց հանդիպման, այն կստորագրվի նոյեմբերի 9-ին, թե դեկտեմբերի 1-ին, միևնույն է, անշրջելի կդարձնի այն կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Նա համոզված է, որ մինչև թուրք-ադրբեջանական սադրանքը, ադրբեջանցիներին և թուրքերին հաջողվել է այստեղ գտնել իրենց աջակիցներ, գործակիցներ, որոնց միջոցով էլ փորձ է արվել պատերազմի ժամանակ ազդել հայ ժողովրդի ներքին միասնականության վրա: Նա ընդգծում է, որ վերջին, 44-օրյա պատերազմում ժողովրդի կողմից մեծ միասնականություն չարտահայտվեց.

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բացահայտ սադրանք է կիրառվում հայ և Արցախի ժողովրդի նկատմամբ: Երբեք չի դադարել նրանց ռազմական, ստիպողական, ճնշողական հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ: Այս ամենի ֆոնին գնալ նրանց հետ խաղաղության՝ ժամանակավրեպ է. նշանակում է գնալ և խաղաղություն մուրալ թուրքերի մոտ»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս ասաց, որ թեև Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են խաղաղության մասին, այնուամենայնիվ, հայ ժողովրդի նկատմամբ կեղծ խաբկանք է դա, քանի որ դեռ գտնվում են ՀՀ սահմաններին. «Թուրք-ադրբեջանական պատերազմից հետո ադրբեջանցիներն ու թուրքերը այսօր հայտնվել են ՀՀ տարածքում, մխրճվել են մեր սահմաններից ներս և ետ չեն գնում: Խաղաղության թեզի ջատագովները առաջինն իրենք պետք է սահամաններից հեռանան»,- ընդգծեց նա: 

Խոսելով ճանապարհների ապաշրջափակումից, պատգամավորն ընդգծեց, որ միջանցքի բացման գաղափարը կամ ճանապարհների ապաշրջափակումը բերելու է հայ ժողովրդի և Արցախի խորը շրջափակման. «Իրենք տնտեսապես ճնշելու են մեզ նաև փոխելու են ժողովրդագրական պատկերը այն տարածքներում, որտեղ որ ճանապարհներ կամ միջանցքներ կբացվեն. ինչ է սա, եթե ոչ աստիճանական Հայաստանի հանրապետության թուրքացում: Արցախը գտնվում է շատ վտանգավոր վիճակում, վտանգված է նաև Արցախի ինքնորոշումն ու ապագան, վտանգ կա հայաթափման. այս ամենը միանշանակ է»,- նշեց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ այսօր միայն ՌԴ խաղաղապահ ուժերն են  հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը: 

Անդրադառնալով գերիների հարցին՝ Սեյրան Օհանյան ասաց, որ ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ շատ մեծ բաց են նկատել. «Մենք պարզեցինք, որ ՀՀ-ում չկա շատ կարևոր գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը, որը ծրագրային գործունեություն պետք է ծավալի՝ համադրելով բոլոր գերատեսչությունների ջանքերը գերիների, պատանդների, անհետ կորածների խնդիրները լուծելու համար, եթե այդ հանձնաժողովը չկա, նշանակում է, որ արդյունավետ գործունեություն ևս չկա»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>