Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը եթե խախտել են օրենքը՝ պետք է տուգանվեն. նախարար
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
Սա օրենքի պահանջ է, օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է կրեն դիմակներ, այդպես է պահանջը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների դիմակ չկրելու դեպքերին։
«Դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ։ Հայաստանում ունենք լարված համաճարակային իրավիճակ և բոլորը պետք է հավասար կերպով ենթարկվեն օրենքի պահանջին»,- նշեց առողջապահության նախարարը:
Լրագրողի հարցին՝ պաշտոնյաները պետք է տուգանվե՞ն, նախարարը նշեց.
«Կապ չունի պաշտոնյա է, թե ոչ, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի»,- հավելեց Ավանեսյանը:

