Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

Ինքնարդարացման մոլուցքն ու անհեթեթ օրակարգերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից արդեն մի քանի ամիս ժամանակ է անցել, սակայն նկատելի չէ որևէ լուրջ և կենսական նախաձեռնություն, որը «պողպատե» մանդատ ստացած իշխանությունները կարող էին ձեռնարկել՝ ելնելով երկրի զարգացման անհրաժեշտությունից։ Այս ընթացքում երկրի կառավարման ղեկը կրկին ստանձնած քաղաքական ուժը հասցրել է միայն որոշ «աչք ծակող» ձեռնարկումներով աչքի ընկնել։ Օրինակ՝ իշխանությունները ճանապարհների ասֆալտապատումը փորձում են ցույց տալ որպես մի աշխարհացունց երևույթ՝ կարծես թե նախկինում երբեք ասֆալտապատում չի եղել։ Սակայն խնդիրն այն է, որ դրա շուրջ իշխանություններն ավելի մեծ քարոզչական փուչիկ են ստեղծում, քան իրենց կատարած բուն գործն է։ Ամբողջ օրը իշխանական մեդիա հարթակներն ասֆալտապատման լուսանկարներն են պտտում համացանցում և սոցցանցերի հարթակում։

Թեպետ, իհարկե, հազիվ թե զարմանալու բան կա, քանի որ հանրությանը ցույց տալու այլ ձեռքբերում չունեն, իսկ պարտությունից հետո այլևս չեն համարձակվում համացանցը հեղեղել ու մարդկանց զբաղեցնել իրենց աննպատակ սելֆիներով ու լայվերով։ Բայց իրենց իսկ պատճառով ստեղծված բարդ իրադրության պայմաններում Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բավարարվել որոշ ճանապարհների ասֆալտապատմամբ ու դրա նման մի շարք փոքր նախաձեռնությունների իրականացմամբ։ Դրանցով հնարավոր չէ հեռանկարային առաջընթաց ապահովել։ Պատերազմից հետո ուղղակի առաջնային է դարձել պետության ներուժի ավելացման կտրուկ աճ ապահովելու հարցը, որը մեծապես կախված է նաև տնտեսության զարգացման տեմպերից։

Առկա իրավիճակում, եթե հաշվի ենք առնում, որ համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության մեջ փոխվում են մատակարարման շղթաները, և մի շարք ուղղություններում ուղղակի վակուում է առաջացել, ապա կարող ենք տեսնել, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում։ Ուղղակի աշխատանք է պետք, որպեսզի Հայաստանը նորովի տեղավորվի համաշխարհային տնտեսության՝ վերաձևման ենթարկվող շղթայում։ Բայց Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում առաջ եկած հնարավորությունների և ժամանակի կարևորությունը, քանի որ հանրությանն զբաղեցնում են անիմաստ ու ստեղծված իրավիճակում ոչ տեղին օրակարգերով։ Օրինակ՝ իշխանությունների ուշքն ու միտքը պտտվում է Ամանորի հանգստյան օրերը կրճատելու շուրջ։ Անգամ Մայր Աթոռն է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին՝ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանել հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:

Բայց իրենց նախաձեռնությունը հիմնավորելու նպատակով իշխանություններն անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, ասենք՝ եթե հունվարի առաջին շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատեն, դրա արդյունքում տնտեսական լուրջ աճ կգեներացվի, կամ՝ էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, թե Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել են, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Միայն մի հարց. իսկ գուցե հենց սպառման ա՞ճն է, որ նպաստում է տնտեսության աշխուժացմանը։ Մի խոսքով՝ իշխանությունները հետևողականորեն զբաղված են «թիթեռ նկարելով» ու ինքնարդարացման ճանապարհին օրը մի անհեթեթություն դուրս տալով: Ասենք՝ ինչ ասես արժե առողջապահության նախարարի խոսքը պատվաստման հետ կապված հերթերի մասով, ինչին մենք օրերս էինք անդրադարձել:

«Բոլոր երկրներում էլ մարդիկ գնում են, հերթ են կանգնում և պատվաստվում են: Հերթ կանգնելու մեջ, կարծում եմ, որևէ սարսափելի բան չկա: Կային ամիսներ, որ հերթ չկար, այսինքն, պետք էր մի փոքր ավելի շուտ դիմել պատվաստվելու և հերթերի չկանգնել»: Հասկանում եք, չէ՞, իրենց ապաշնորհության պատճառով չէ, որ այս վիճակն է, իրենց ձախողումների պատճառով չէ, որ այս վիճակն է, ուղղակի մարդիկ այն ժամանակ չէին պատվաստվում, երբ հերթ չկար: Լավ, խելացի մեկը չկա՞, որ առողջապահության իրավաբան նախարարին հուշի, որ այն ժամանակ մեծ քանակով պատվաստվելու դեպքում նույն հերթերն էին լինելու:

Իսկ գուցե դո՞ւք ողջ կառավարությունով աշխատել չգիտեք, իսկ գուցե դո՞ւք ոչինչ կազմակերպելու ունակ չեք: Մտածելու բան է, չէ՞: Թե՞ ՔՊ-ական պաշտոնյաների համար կարևորը միայն առատորեն հոսող պարգևավճարներն են ու ոչ միայն: Այսինքն, ինչպես ասում են, կյանքը՝ ուրախ, ապրուստը... պետբյուջեից»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>