Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Դիտել նաև
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Վրաստանը մարել է ՀՀ-ի, ՌԴ-ի և այլ երկրների նկատմամբ երկարամյա պարտքը
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի մաքսային ծառայությունը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում խափանումների մասին լուրերը
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Երկօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 2-ից Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։

