«Ցիտրուսային» պատերազմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև շարունակվում է. արգելվել է նաև թուրքական կիտրոնի ներկրումը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
«Ռոսպոտրեբնադզորն» արգելել է Թուրքիայից կիտրոնի ներկրումը Ռուսաստան, որում հայտնաբերվել է թունաքիմիկատների թույլատրելի մակարդակի գերազանցում։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին, համապատասխան հաղորդագրություն է տեղադրվել գերատեսչության պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, որ ՌԴ-ն արգելել է թուրքական մանդարինների ներկրումը ՌԴ, և, ահա, պատմությունը ստանում է շարունակություն։
Նշվում է, որ թուրքական «Gonder soguk hava depolama hizmetleri ve tarim urunlegi» ընկերության արտադրած կիտրոններում քլորպիրիֆոս թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Ապրանքը ենթակա է հանման շրջանառությունից։
Zham.am

