Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որ անվտանգության ապահովման ու հզոր զինված ուժեր ունենալու հարցերը միշտ էլ հրատապ են եղել։ Խորհրդային միության փլուզումից և անկախ Հայաստանի հռչակումից ի վեր մեր պետականության նկատմամբ հավակնություններ ունեցող թշնամական Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրականացմանը։ Եվ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի պայմաններում առանց հզոր բանակի առկայության մեր պետությունը առավել խոցելի է դառնում։ Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է այս ամենը գիտակցող իշխանություն ունենալ։

Փաշինյանն ու իր թիմակիցներն սկզբից էլ աչքի էին ընկնում կեղծ պացիֆիստական կամ խաղաղասիրական քարոզով, հանրությանը «խաղաղության էին պատրաստում» այն պարագայում, երբ Ադրբեջանը տենդագին ձևով պատերազմի էր պատրաստվում։ Պատահական չէ, որ 2018 թվականի իշխանափոխության գործընթացն սկսվեց «Ազգբանակ» հայեցակարգի իրականացման դեմ անզուսպ պայքարով։ Ավելին՝ Փաշինյանի իշխանության 3 տարվա ընթացքում բանակում տեղի ունեցան լուրջ վերափոխումներ, որոնք ևս իրենց հերթին նպաստեցին հայկական կողմի պարտությանը։ Մասնավորապես, իշխանությունների ձեռքով զինված ուժերը զրկվեցին իրենց հիմնական պրոֆեսիոնալ կորիզից։ Խնդիրն այն է, որ զինված ուժերի կազմավորման ու կայացման գործում մեծ ներդրում ունեցող մեծաթիվ սպաներ ու գործիչներ իշխանությունների կողմից հատուկ թիրախավորվեցին։

Նրանք պիտակավորվեցին իբրև «թալանչիներ» ու հայտնվեցին քրեական գործերի թիրախում։ Իհարկե, ինչպես մյուս ոլորտներում, զինված ուժերում ևս հնարավոր են չարաշահումներ, և կասկած չկա, որ դրանց հեղինակները պետք է կանգնեն օրենքի առաջ ու պատասխան տան, սակայն վտանգավոր է նման երևույթների ծայրահեղականացումն ու ուռճացված ներկայացնելը, առավել ևս՝ ցանկացած փոքր «ստվեր» ամբողջ համակարգի վրա տարածելը։ Եթե կան արատավոր երևույթներ (իսկ դրանք կան), ապա պետք է կշռադատված քայլերով, առանց ավելորդ աղմուկի հասնել դրանց վերացմանը, այլ ոչ թե գործող համակարգն էլ դրա հետ միասին քանդել։

Այնինչ, զինված ուժերում իրական բարեփոխումներ նախաձեռնելու ու եղած բացերը լրացնելու փոխարեն «թավշյա» իշխանությունները գլխավորապես կենտրոնացան բանակի վարկաբեկման արշավի ու դրա շուրջ մամուլում հատուկ աղմուկի ապահովման վրա։ Ընդ որում, իշխանությունները զերծ չմնացին նաև բանակը քաղաքականացնելու փորձերից։ Դրա շրջանակներում զինված ուժերի ներկայացուցիչներից ու սպաներից շատերը կապվում էին նախկին իշխանությունների հետ ու հեռացվում բանակից։ Արդյունքում անհրաժեշտ գիտելիքներ ու համապատասխան փորձ ունեցող անձինք հեռացան կամ մեկուսացան բանակից, պրոֆեսիոնալ բանակայինները հիմնականում փոխարինվեցին կարծիք չունեցող և հարմարվողական անձանցով, որոնց առկայության պայմաններում իշխանություններն ամեն ինչ արեցին բանակը վերածելու իրենց քմահաճույքները կատարող կառույցի։

Նույնիսկ պատերազմի ժամանակ թույլ չէին տալիս, որ Արցախի առաջին պատերազմի բովով անցած գեներալներից շատերն իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական բանակի հաջողությունների համար։ Եվ դա պայմանավորված է նաև նրանով, որ զինված ուժերի կառուցվածքից ու բուն գործառնություններից գաղափար չունեցող քայլականները անվտանգության համակարգը պատկերացնում էին միայն ելակի ու ներքնաշորերի համատեքստում։ Եվ պատահական չէ նաև, որ սպառազինությունների ձեռք բերումը միայն փիառի առարկա դարձավ, Փաշինյանը սելֆիներ էր անում ու ինքնափիառվում էր իր իշխանության օրոք ձեռք բերված սպառազինությունների ֆոնին՝ հայտարարելով, թե մեկընդմիշտ փակում է 80-ականների զենքի էջը։

Սակայն նրա ձեռք բերած զենքերից շատերն այդպես էլ չկրակեցին պատերազմի ժամանակ, քանի որ դրանք մարտական խնդիր լուծելու փոխարեն ընդամենը շոու պետք է ապահովեին։ Եվ այստեղ տեղին է հարցը, թե երբ արդեն տեսանելի էր մոտալուտ պատերազմը, իշխանություններն ինչո՞ւ չէին այնպիսի զինատեսակներ ձեռք բերում, որոնց առկայությունը կարող էր կանխել պատերազմի բռնկումը կամ էլ բեկում ապահովել պատերազմի ընթացքում։ Թվում էր, թե գոնե պատերազմից հետո իշխանությունները կարող են դարձի գալ, բայց ապարդյուն։ Նրանք այնպիսի նախաձեռնություններով և գաղափարներով են հանդես գալիս, որ տպավորություն է ստեղծվում, թե իրենք իրենց առաջ խնդիր են դրել վերջնականապես փոշիացնել ու վերացնել այն, ինչ մնացել է բանակից։

Դրա համար էլ Փաշինյանն առաջարկում է, որ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվի, որի փոխարեն պետք է 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի։ Դրան զուգահեռ, պարտության մեղքը բանակի վրա բարդելու փորձերը շարունակվում են։ Այս ամենի համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին շրջանում բանակի հետ կապված նոր քրեական գործերի ու ձերբակալություննների շարքը, որը, ըստ տարբեր հրապարակումների, կազմված է բացառապես «փուչիկներից», բացառապես քաղաքական նկատառումներ ունի ու ոչ մի կապ չունի խայտառակ պարտության իրական պատճառների հետ, պատճառներ, որոնց ակունքում հենց Նիկոլ Փաշինյանն է:

Այսինքն, ստացվում է, որ գլխավոր միտումը մնում է նույնը՝ իշխանություններն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը։ Թերևս նրանք զինված ուժերը պատկերացնում են միայն դեկորատիվ կառույցի շրջանակներում, որպեսզի պետության ու անվտանգության համակարգի հետ վարվեն իրենց ուզածի պես ու իրենց իշխանությունը պահելու համար անվերջ զիջումներ կատարեն թշնամուն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>