Ինձնից բացի, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ՝ քաղաքական բնույթի հարցերով․ ինչու՞ դրա մասին չեն խոսում․ Վանեցյան. Տեսանյութ
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է իր՝ 2018-ին Ազգային ավտանգության ծառայության տնօրեն նշանակվելու դրդապատճառների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների, ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ օպերատիվ կապի, պատերազմում պարտության և ընդդիմադիր գործունեության մասին:
Վանեցյանը վստահ է՝ Հայաստանի նախկին ղեկավարները, որոնցից գոնե երկուսի շրջապատին ժամանակին մեղադրել է կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու համար, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության մեջ մեղք չունեն:

