Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել

2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթական օջախներն ու ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացների մաս չդարձնելու անթույլատրելիության մասին մշտապես է խոսվել։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ՀՀԿ-ականներին հայաստանյան բուհերը ՀՀԿ-ականացնելու համար: 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին նույնպես, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած, ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի ուսանողները, հանուն ուսման վարձի փոխհատուցման, չպետք է վիզ ծռեն ՀՀԿ երիտասարդական կառույցների առջև, խնդրեն վարձը փոխանցել ու դրա դիմաց Հանրապետականի շարքերը համալրեն: «Բուհի ուսանողը գնում է հանրահավաքին թռուցիկ բաժանելու, ասում են՝ էս ինչ եք անում, բուհերը մի՛ քաղաքականացրեք, բայց ոչ ոք չի ասում, որ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո: Գնում ենք, որևէ բուհ ենք մտնում, ասում են՝ դուք օրենքը խախտեցիք, իսկ օրենքը հետևյալն է՝ պատկերավոր ասած՝ բոլորը բուհերը պատկանում են ՀՀԿ-ին, ու արգելվում է այս օրենքը կասկածի տակ դնել»,- ընդգծում էր Փաշինյանը: Բոլոր բուհերը, բարձրագոչում էր Փաշինյանը, պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան: Ապաքաղաքական բուհերի մասին նաև Փաշինյանի խորհրդական, նախկինում կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն էր խոսում: 2019-ի փետրվարին արդեն խոսում էր, թե բուհերի 99 տոկոսը ապաքաղաքականացվել է: Թե ինչ հիմքով էր Հարությունյանը նման խրոխտ հայտարարություն անում, հայտնի չէ:

Ըստ երևույթին, նա նկատի ուներ, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդը ապահանրապետականացվել է, բայց ՀՀԿ-ականներին փոխարինելու են եկել ՔՊ-ականները կամ իշխանության հետ փոխկապակցված անձինք: Փաստն այն է, սակայն, որ իշխանափոխությունից հետո բուհերն ապաքաղաքականացվելեն, եւ փոխարենը նոր՝ ՔՊ-ական ժամանակներ են թևակոխել: Երևանի պետական համալսարանում, օրինակ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է նշանակվել, իսկ ԵՊՀ հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն են համալրել։ Թե որքանով են վերոնշյալ անձինք ապաքաղաքական ու ինչ կապ ունեն իշխանության կամ Փաշինյանի կաբինետի հետ, թողնում ենք ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների դատին:

Նիկոլ Փաշինյանը խիստ վստահ տոնայնությամբ հայտարարում էր նաև բուհերի ինքնավարությանը հասնելու մասին: «Բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման,- շեշտում էր նա ու հավելում։- Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը, սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհերի ուսանողների ու դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»:

Այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, սակայն, բավական հուզիչ էր: Բուհերը ոչ միայն ինքնավարություն չստացան, այլև «Բարձրագույն կրթության մասին» օրենք մշակողներն ու ոլորտի պատասխանատու նախարարը սկսեցին հայտարարել, որ բուհերն իրականում պետությունից անկախ գործել չեն կարող, քանի որ պետբյուջեից են սնվում: Փաստորեն, իշխանության խոստումները, թե անելու են հնարավորը, որ բուհերն ապաքաղաքականացվեն ու ինքնավարություն ստանան, սին ու պաթետիկ էին: 2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>