«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր

Պատերազմից հետո նամակ գրեցի Պուտինին, գիտեի, որ քարտեզները պահվում են ՌԴ-ում․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին, որի շրջանակում անդրադարձել է գերիների հարցին։

Իլյա Դորոնով - Պատմական փաստերի մասին. Դուք երևի թե լսել եք նախագահ Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբում, որտեղ նա ասաց, որ պետք է նայել Գլխավոր շտաբի՝ 1920-ականների քարտեզները, որոնք առկա են Ռուսաստանում , և դրա հիման վրա տարածքի սահմանազատում կատարել: Կա՞ հայտարարության վերաբերյալ որևէ գնահատական: Արդյո՞ք համաձայն եք այդ հայտարարության հետ:

- Պատերազմից հետո ես նամակ գրեցի Վլադիմիր Պուտինին, քանի որ գիտեի, որ այդ քարտեզները պահվում են Ռուսաստանի Դաշնությունում: Իհարկե, չգիտեմ, թե հստակ որտեղ:

Իլյա Դորոնով - Նա ասաց՝ Գլխավոր շտաբում:

- Ուրեմն՝ Գլխավոր շտաբում: Պատերազմը կանգնեցնելու առաջին իսկ օրվանից մեծ խնդիրներ ի հայտ եկան: Դրանք մեծամասամբ կապված էին այն գյուղերի հետ, որոնք գտնվում էին այդ գործողությունների սահմանին: Կապված էին ընկերությունների հետ, որոնք ևս այդ գծի վրա էին, այդ թվում և՝ ընկերություններ, որոնց սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են: Դրանք հանքային ընկերություններ էին, և այժմ պարզ չէ՝ հանքերը ա՞ջ, թե՞ ձախ կողմում են: Այդ ժամանակ ես Վլադիմիր Պուտինին նամակ գրեցի, որ քարտեզները պահպանվում են: Մինչդեռ Ադրբեջանը օգտագործում է Google-ի ինչ-որ քարտեզ: Ես մաթեմատիկա ու ծրագրավորում գիտեմ, կարող եմ նկարել այնպես, որ Google-ում հայտնվի Դիլիջանի այնպիսի քարտեզ, որը հասնում է այնտեղ, որտեղ Ձեզ պետք է: Դրանք վիրտուալ քարտեզներ են:

Մենք ունենք պատմություն, ընդհանուր պատմություն՝ Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում: Այդ հարցերով զբաղվում էին դեռ խորհրդային ժամանակներում: Եթե ես չեմ սխալվում՝ սկսած 1984 թվականից ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը երկկողմ էր՝ Մոսկվան ու ևս երկու կողմ, փոխվարչապետերի մակարդակով: Այն ժամանակ նրանց անվանում էին Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունների ղեկավարների տեղակալներ: Եթե չեմ սխալվում, այդ հանձնաժողովն աշխատել է 4-5 տարի: Այնտեղ, կարծում եմ, ինչ-որ բաներ են ստորագրվել: Իհարկե, վերջնական փաստաթուղթ չի եղել: Այդ փաստաթղթերը ևս գտնվում են ինչ-որ տեղ Մոսկվայում:

Հասկանալի է, որ այս հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի:

Իլյա Դորոնով - Ես հենց ուզում էի դա հարցնել՝ արդյոք հնարավո՞ր է լուծել հայ-ադրբեջանական հարցն առանց Ռուսաստանի մասնակցության: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք իրար հետ պայմանավորվեն:

Հարցը վերացական է: Իրական կյանքում պայմանավորվելուց առաջ կան փոքրիկ, բայց կողմերի համար շատ կարևոր հարցեր: Մեզ՝ հայերիս համար դա նախ և առաջ ռազմագերիների վերադարձն է: Եթե Ադրբեջանն անի այդ քայլն ու վերադարձնի երիտասարդներին իրենց ընտանիքներին... Գիտեք, դա շատ ծանր հարց է, ես հանդիպում եմ այդ ընտանիքների հետ: Ամեն ընտանիք առանձին դրամա է: Ընդ որում, հանդիպում եմ ոչ միայն ռազմագերիների, այլև անհետ կորածների ընտանիքների հետ: Նրանք ապրում են դժոխքի ու դրախտի միջև գտնվող կարմիր գծի վրա: Մի օր դրախտ է, մյուս օրը՝ դժոխք: Բաքվում դատական գործընթացներ են տեղի ունենում, տեսնում են այդ տեսանյութերում իրենց ամուսիններին կամ որդիներին...

Հիմա կա ձևաչափ, բանակցություններ են ընթանում: Իմ խնդրանքն ու առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձրեք տղաներին տուն:

Իլյա Դորոնով - Դուք նամակ գրե՞լ եք Ալիևին:

- Մենք իրար նամակ գրելու խողովակներ չունենք:

Իլյա Դորոնով - Իսկ եթե հանկարծ Իլհամ Հեյդարովիչը համաձայնի...

- Իլհամ Հեյդարովիչը գուցե դիտում է Ձեր ծրագիրը: Իսկ ես դիմել եմ հնարավոր բոլոր ատյաններ:

Իլյա Դորոնով - Այդ դեպքում այս թեմայով վերջին հարցը տամ: Մենք հանդիպել ենք մարտին, հիմա արդեն հոկտեմբերն է: Որո՞նք են հիմա Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները:

-Հիմնական խնդիրներից են ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը: Խաղաղություն այնտեղ, որտեղ խաղաղություն չկա՝ սահմանին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Որպեսզի խաղաղություն լինի, հրադադարը պահպանվի: Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ եմ հայտնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ջանքերի համար, որ հրադադարը հնարավոր եղավ: Հրադադարները կարևոր են՝ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա:

Իլյա Դորոնով - Իսկ ներհայաստանյան խնդիրները:

- Մեր հասարակությունն ամեն օր ապրում է խնդիրներով, որոնք կապված են սահմանի, ռազմագերիների հարցերի հետ: Սրանք հասարակությանը շարունակում են լարվածության մեջ պահել: Սակայն իմ մոտեցումը մշտապես հետևյալն է՝ այսօրվա հարցերը լուծելու համար հարկավոր է աշխատել ապագայի համար:

Որպեսզի լուծենք այսօրվա խնդիրները, պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը:

Երկրորդը, կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը: Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը:

Իլյա Դորոնով - Հայաստանում կա՞ այն ընկալումը, թե ուր պետք է հասնի երկիրը:

- Հայաստանի նախագահն ունի ընկալում, որով փորձում է կիսվել: Հենց դրա նպատակով էլ մենք արդեն երրորդ տարին է կազմակերպում ենք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը: Այն սկզբում ֆրանսիական Շամոնիում էր, ես նրանց հետ պայմանավորվեցի, այժմ այն ամբողջությամբ հայկական է: Հաջորդ տարի այն շատ մեծ ծավալներով է լինելու, քանի որ անցկացվելու է նաև «Սթարմուս»-ի վեցերորդ փառատոնը: Նախորդ փառատոնը կազմակերպվել էր Ցյուրիխում, որտեղ հեղինակավոր երաժիշտները, ռոքերները, նվագեցին մի քանի օր շարունակ, մասնակցում էին գիտնականներ՝ տիեզերագնացներ, նոբելյան մրցանակակիրներ, աստղագետներ և այլն: Հայաստանում անցկացվելու է 6-րդ նման փառատոնը՝ սեպտեմբերի 5-10-ը: Միաժամանակ, անցկացվելու է նաև «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը:

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հիմա բացարձակ հայկական բրենդ է դարձել, որն ունի ապագա: Նման ամեն հավաք ունի իր նպատակը: Ձեզ մոտ «Վալդայ»-ն է: «Մտքերի գագաթնաժողով»-ում մենք չենք հրավիրում գործող քաղաքական գործիչների: Մյուսները կարողանում են ավելի ազատ խոսել, շփվել, քանի որ եթե դու քաղաքականության մեջ ես, ունես սահմանափակումներ: «Մտքերի գագաթնաժողով»-ն ազատ վայր է: Այս տարի հետաքրքիր ձևաչափ ունեինք՝ երկխոսություններ հայտնի գործիչների հետ՝ քաղաքական գործիչներից, նոբելյան մրցանակակիրներից մինչև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, օրինակ Միխայիլ Շվիդկոյը, ում հետ երկխոսություն ունեցանք: Աշխարհն այլևս դասական չէ, մենք վերադառնում ենք վերածննդի ժամանակաշրջան, երբ կարող են ծնվել նոր Լեոնարդո Դա Վինչիներ, ովքեր կարող են և՛ նկարել, և՛ լինել հանճարեղ ինժեներներ:

Իլյա Դորոնով - Շնորհակալ եմ շատ, հաջողություններ եմ մաղթում:

- Ես եմ շնորհակալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>