Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Կեղծ դիպլոմ ներկայացրած նախկին փոխմարզպետը Փաշինյանի ձեռամբ վերանշանակվեց

Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը որոշել է Վահան Զարոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛ տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի: Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամը չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ նույն «առաջնորդի» կողմից նույն պաշտոնին էր նշանակվել նաև 2018 թ. հունիսի 27-ին և շուրջ 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվել էր աշխատանքից:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «կարկառուն հեղափոխականը» փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ էր կեղծել, ինչի բացահայտվելուց հետո շեֆը ստիպված էր նույն ձեռքով ստորագրել նրա ազատման հրամանը:

Վահան Զարոյանի նկատմամբ նշված փաստի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է՝ համաներման հիմքով։ Չի բացառվում, որ նրան հեշտությամբ և կարճ ժամանակում ներել են կարկառուն նիկոլական լինելու համար: Հիշեցնենք՝ Վահան Զարոյանն աչքի էր ընկել շեֆին մատուցած այլ ծառայություններով. նա 2019 թ. «հերոսական» պայքար էր մղել նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ ընդգրկվելով նրա դեմ ցույց իրականացնողների շարքերում:

Այնուհետև նա բախտը փորձել էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ չէր հաջողել՝ հավաքելով ընդամենը 504 ձայն և փառքի դափնիները զիջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին: Այդուհանդերձ, չուրանալով Վահան Զարոյանի՝ հայրենիքին, ներողություն, հայրենիքը օրը ցերեկով թշնամուն զիջող «առաջնորդին» մատուցած ծառայությունները, Փաշինյանը, նրան փորձեց նաև պատգամավոր դարձնել: Արդյունքում՝ անդիպլոմավոր վարդենիսցին, որին իշխող վարչախումբը մինչ այդ հասցրել էր խցկել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական, զբաղեցրեց 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը: Ինչպես տեսանք, Զարոյանի բախտն այստեղ էլ չբերեց, և ընտրությունների արդյունքում նա այդպես էլ չդարձավ երեսփոխան: Նշված ոդիսականի ավարտին՝ Փաշինյանը, առաջնորդվելով «Պոլի փայտ լինի, բայց մերոնցական լինի» ՀՀՇ-ական հայտնի կարգախոսով, Վահան Զարոյանին վերստին նշանակեց իր հին պաշտոնին՝ Գեղարքունիքի փոխմարզպետ:

Փաշինյանը կեղծված դիպլոմի պատճառով Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատեց Վահան Զարոյանին, 3 տարի անց նույն Փաշինյանը Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնին նշանակեց այդ նույն Վահան Զարոյանին:

Վ․Ս

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>