Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Պարտվելով ընտրություններում Փաշինյանը Արուշանյանից ազատվելո՞ւ այլ տարբերակ է գտել

Համայնքի ղեկավարի կողմից պարտականությունների կատարումը 1 ամիս անհնար լինելու դեպքում համայնքապետի պաշտոնակատար կարող է նշանակվել համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում այս փոփոխությունը կատարելու վերաբերյալ նախագիծն այսօր հավանության արժանացավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ի՞նչ է նշանակում «պարտականությունների կատարման անհնարինությունը»․ Factor.am-ի հարցին ի պատասխան ներկայացրեց նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Օրինակ՝ դեպք է պատահել, ինքը երկրից բացակայում է, ֆիզիկապես հնարավորություն չունի դա անելու կամ, հիվանդացել է»,- մանրամասնեց Բագրատյանը։ Հարցին՝ այս կարգավորումը կարո՞ղ է առնչվել Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի փոխարեն քաղաքապետի տեղակալ նշանակելուն, պատգամավորը դրական պատասխան տվեց:

«Եթե կալանավորված է, դա անհնարինություն է, տեղակալն է աշխատելու։ Նշված փոփոխության դրույթը այս դեպքում ևս կարող է գործել»,- նշեց Բագրատյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Գորիսում հաղթել է 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակաշառքի գործով կալանավորված գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյանի» դաշինքը։

Վերջինս ստացել է քվեների 60,28 տոկոսը։ Ընտրության նախնական արդյունքների ամփոփումից հետո անհայտ էր, թե ինչպես է տեղի ունենալու համայնքի կառավարումը, եթե ընտրված քաղաքապետը կալանավորված է։

Փաստորեն, Կառավարության այս նախագծի հաստատման դեպքում Առուշանյանի փոխարեն Գորիսի համայնքապետ կնշանակվի կամ նրա տեղակալներից մեկը, կամ տեղակալի պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը կնշանակի այլ անձի՝ իր հայեցողությամբ։

Նշենք նաև, որ առաջարկվող կարգավորմամբ՝ նշանակված պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել մինչև ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը։ Այսինքն՝ եթե Գորիսի ընտրված քաղաքապետն ազատվի կալանքից, նա կվերադառնա իր պաշտոնին։

Նախագիծն առայժմ արժանացել է միայն հանձնաժողովի հավանությանը։ Այն կքննարկվի նաև Ազգային ժողովում և ուժի մեջ կմտնի միայն ԱԺ-ի կողմից վերջնական ընդունումից և նախագահի ստորագրությունից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>