Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով
Դիտել նաև
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկում են բյուջետային քննարկումները։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն է։
Օրակարգում է ներառված նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը։
Կքննարկվի նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագիծը։
Զեկուցողներն են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նիստին հրավիրվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան

